Դուք և Ձեր թիմը ամեն ինչ արեցիք հասնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հիշատակմանը. Արմեն Սարգսյանը նամակ է հղել Նենսի Փելոսիին

Լուրեր

18.02.2026 | 18:11
Ինչ իրավիճակ է կրակոցների վայրում. նոր կադրեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 18:00
Կրակոցներ Աջափնյակում՝ զոհ և վիրավորներ կան // Սերժ Սարգսյանն այլևս անարգել կարող է հեռանալ ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
18.02.2026 | 17:53
Հրադադարի մեխանիզմը գրեթե համաձայնեցված է, բայց քաղաքական հարցերում «առաջընթաց չի եղել». Զելենսկի
18.02.2026 | 17:52
Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՀՀ ԱՆ
18.02.2026 | 17:47
50 հազարով հելնենք, կոլապս կսարքենք, խելքներդ գլուխներդ հավաքեք․ վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 17:43
Կրակոցներ Երևանում. ինչ իրավիճակ է դեպքի վայրում. ՈՒՂԻՂ
18.02.2026 | 17:38
Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար
18.02.2026 | 17:30
Պաշտոնական ճաշ Հունաստանի նախագահի անունից՝ ի պատիվ ՀՀ նախագահի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 17:23
Կրակոցներ Աջափնյակում. կա մեկ սպանված և վիրավորներ, դեպքի վայրում է ՀՀ ոստիկանապետը
18.02.2026 | 17:17
«Ալիևը Բաքվի դատական համակարգը համեմատել է Նյուրնբերգի հետ. սա հրեշավոր միտք է». Սուրեն Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը
18.02.2026 | 17:10
Կարգավիճակի հստակեցում եմ պահանջում իմ ընկերների հետ միասին․ տաքսու վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 17:06
Դոհա․ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է և կարող է խաղալ Ալկարասի դեմ
18.02.2026 | 17:04
Կրեմլը հիշեցրել է՝ ՌԴ-ն նախկինում առաջարկել է Իրանից ընդունել հարստացված ուրանը
18.02.2026 | 17:02
Դատարանը պարտավորեցրել է վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը
18.02.2026 | 16:57
Yandex-ն ամեն ամիս վարորդից 200-250 հազար դրամ «քերում» ա․ վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Նամակում մասնավորապես ասված է.

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացավ ԱՄՆ Կոնգրեսին և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ընդգծելով, որ «տեղի ունեցածը այլևս երբեք չպետք է կրկնվի»: Մենք անկեղծորեն երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրվածության, եռանդի և բարոյական կամ ցանկացած այլ աջակցության միջոցով իրականացրեցին դա և նպաստեցին արդարության վերականգնմանը:

Դուք և Ձեր թիմը մշտապես բարձրաձայնել եք, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսությունը ցեղասպանություն էր: Ձեր արժեքներին հավատարիմ մնալով՝ արեցիք ամեն ինչ հասնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հիշատակմանը: Շնորհակալություն, տիկին խոսնակ»: