44 զոհ և 150 վիրավոր․ Իսրայելում կրոնական տոնակատարության ժամանակ տրիբունաներ են փլուզվել

Լուրեր

17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
Բոլորը

Առնվազն 44 մարդ զոհվել և ավելի քան 150-ը վիրավորվել է Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն լեռան վրա Լագ ԲաՕմեր զանգվածային տոնակատարության ժամանակ՝ տրիբունաների փլուզման հետևանքով, գրում է Haaretz-ը։
Ըստ Իսրայելի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերի՝ տուժածներից վեցը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 18-ը `ծանր:

Ոստիկանության աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն՝ խուճապ է գրանցվել այն բանից հետո, երբ որոշ հավատացյալներ սայթաքել են աստիճանների վրա, ապա վայր են ընկել նաև տասնյակ այլ մարդիկ:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները սկսել են բուժօգնություն ցույց տալ վիրավորներին: Վեց ուղղաթիռ է ժամանել վիրավորներին տարհանելու համար։

«Ես նոր էի նստել հաց ուտելու, երբ լսեցի ճիչերը։ Մենք նետվեցինք օգնելու, իսկ հետո տեսանք մարմինները։ Սկզբում  10 էին, իսկ հիմա շատ ավելի շատ են»,- Haaretz-ին պատմել է ականատեսներից մեկը, որն օգնել է վիրավորներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան