Մեղրիի մաքսակետի գործող արտոնությունը կչեղարկվի․ նախագիծն ընդունվեց ամբողջությամբ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է վերացնել ճանապարհային հարկի համար տրված արտոնությունը, որը, հեղինակների պնդմամբ, վերաբերում էր միայն մեկ տնտեսավարողի, ավելին՝ օրենքի կարգավորումը տրվել է հենց այդ տնտեսավարողի համար:

Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ձայների 77 կողմձայներով։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, նշեց, որ դրանով փորձում են վերացնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը, իսկ Սյունիքում որոշ անձանց, պատգամավորի ձևակերպմամբ՝ «խուժան վարքագիծը» պայմանավորված էր այս նախագծով:

«2017 թվականի վերջին Սյունիքի համայնքապետներից մեկը նամակով դիմել է այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար Հարկային օրենսգրքում սահմանվի արտոնություն, Կառավարությունն էլ հավանության է արժանացրել այդ գաղափարը: 6-րդ գումարման ԱԺ-ն ընդունում է Հարկային օրենսգրքում մի փոփոխություն, որն առաջին հայացքից թվում է, թե լավ բան է: Խոսքը վերաբերում է նրան, որ Մեղրիի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի դեպքում, եթե մեքենաները Իրանից գալիս են, ազատվում են ճանապարհային հարկի վճարումից: Փաստացի ստացվում է, որ մինչև 1 կմ հեռավորության վրա դեռևս 2004 թվականից գործում է պահեստ, որը ստանում է լիցենզիան, և երկրորդ պահեստն այնտեղ պարզապես հնարավոր չէ կառուցել: Պահեստի սեփականատերը համայնքապետին կինն է: 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70 տոկոսը եղել է կրկին իր ընտանիքին պատկանող բիզնեսը՝ դիզվառելիքի ներմուծման: 2020-ին Իրանից Հայաստան մուտք է գործել 34 հազար մեքենա, որից 2․600-ն է գնացել այդ պահեստ, որից առյուծի բաժինը երեք ընկերություններ են: Տվյալ համայնքապետը վերջին երկու օրը նշում է՝ իմ բիզնեսին են կպնում»,- հայտարարեց պատգամավորը:

Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել ապրիլի առաջին օրերին: Նրա խոսքով՝ այս խորհրդարանը գտել է այդ մեկ անձի համար կարված օրենքը, որի արտոնությունը խանգարում էր, որ մյուս տնտեսվարողները պահեստ բացեին:

Պատգամավորը վստահեցրեց՝ կան գործարարներ, որ արտոնության վերացումից հետո պատրաստ են  ներդրումներ կատարել: