Էս մարդկանց նպատակը քաոս ստեղծելն է․ Գևորգ Պապոյանը՝ Եղիազարյանին
Քաղաքականություն
28.04.2021 | 14:29Էս մարդկանց նպատակը քաոս ստեղծելն է: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանին և հորդորելով ներողություն խնդրել ապատեղեկատվության համար:
«Եթե գտնում եք, որ ես պիտի ներողություն խնդրեմ, ես էլ կարծում եմ՝ ձեր ամբողջ իշխանությունը պիտի խնդրի»,- նշեց Եղիազարյանը:
Հիշեցնենք՝ Արմեն Եղիազարյանը հրապարակել էր ՀԲ 2018 թվականի հաշվետվությունները, որում արձանագրել էր, որ 2017 թվականի համեմատ 30 անգամ աճել են Ադրբեջանից Հայաստան կատարված փոխանցումները՝ հասնելով 211 մլն դոլարի: Հետագայում, ըստ Եղիազարյանի, այդ հաշվետվությունը ՀԲ կայքից հեռացվել է:
Մանրամասները՝ տեսանյութում: