Քարոզարշավի խոչընդոտումը ևս քրեական պատասխանատվության կենթարկվի․ նախագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում երկու հարց է՝ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը և Հարկային օրենսգրքում փոփոխության նախագիծը:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ օրենսդրական նման կարգավորումները խիստ անհրաժեշտ է ընդունել արտահերթ ընտրություններին ընդառաջ:

«Առաջարկվում է ընտրական գործընթացի խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսել տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքը: Այլ կերպ ասած՝ եթե քվերարկության ամփոփման ժամանակ խոչընդոտում են, և դրա արդյունքում հետագայում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն, քան այն դեպքերում, երբ ուղղակի են խոչընդոտում ընտրական գործընթացը, ու դա չի ազդում քվեարկության արդյունքների ամփոփման վրա»,- նշեց պատգամավորը:

Մեկ այլ փոփոխությամբ՝ քրեական պատասխանատվության կենթարկվեն քարոզարշավը խոչընդոտողները:

«Այս նորմը այլևս կստիպի բոլոր անձանց, ովքեր կփորձեն քարոզարշավը խոչընդոտել, անկախ քաղաքական հայացքներից, ենթարկել պատասխանատվության»,- նշեց Հովակիմյանը:

Առաջարկվում է առանձին պատիժ նախատեսել տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար. ըստ Հովակիմյանի՝ սա հարկավոր է, որ նախկինում եղած դեպքերը չկրկնվեն, կազմակերպված բռնության փորձեր ու սպառնալիքներ չլինեն:

Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կպատժվի  տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:

Մանրամասները՝ տեսանյութում: