Բրազիլիայում արգելել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը․ «լուրջ թերություններ» են հայտնաբերվել. Reuters

Լուրեր

17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
Բոլորը

Երկուշաբթի օրը Բրազիլիայի ազգային սանիտարական վերահսկողության գործակալությունը (Anvisa) հրաժարվել է թույլատրել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի պատվաստանյութը երկիր ներկրել՝ պատճառաբանելով «դեղամիջոցի ռիսկերը» և «լուրջ թերությունները», հաղորդում է Reuters- ը:

Գործակալության  տնօրենների խորհրդի բոլոր հինգ անդամները դեմ են քվեարկել Բրազիլիայում ռուսական պատվաստանյութի կիրառմանը: Anvisa- ի խոսնակի հայտարարության համաձայն, այս որոշումը կայացվել է գործակալություն ներկայացված փաստաթղթերի, այլ կարգավորող մարմիններից ստացված տեղեկատվության և «անձնական ստուգումների» տվյալների արդյունքում:

Ռուսական պատվաստանյութի վերաբերյալ հիմնական գանգատը դրա կազմում վերարտադրվելու ունակ ադենովիրուսի առկայությունն է, որը, ըստ Բրազիլիայի ազգային սանիտարական տեսչության գործակալության կենսաբանական և բժշկական ապրանքների բաժնի ղեկավար Գուստավո Մենդեսի, «լուրջ թերություն» է:

Պատվաստանյութը չգրանցելու մասին որոշումը կայացվել է, չնայած Բրազիլիայում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճին և բոլոր 19 նահանգների իշխանությունների կողմից դաշնային կառավարությանը կոչ անելուն՝ թույլատրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծումը երկիր։ Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Բրազիլիայում ռուսական պատվաստանյութի գրանցումը դադարեցվել է արտադրողի կողմից տրամադրված տեղեկատվության պակասի պատճառով:

 

Տաթև Ֆռանգյան