Տիգրան Ավինյանը մասնակցել է «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի միջոցառմանը

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 26-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնած «Ներդրումների ներգրավում, սպասարկում և աջակցություն. արդյունքներ և տեսլական» խորագրով միջոցառմանը:

Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով` շնորհավորելով «Էնթրփրայզ Արմենիային» ռեբրենդինգի կապակցությամբ:

Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ. ՀՀ-ի համար բարդ տարի է եղել, և «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի դերակատարումը՝ որպես ներդրումների խթանման և աջակցման ազգային կառույցի, պիտի նպաստի այդ հետևանքների չեզոքացմանը: Նա հավելել է, որ վերջին 3 տարիներին ՀՀ կառավարությունը հստակորեն մերժել ու բացառել է ներդրողների և բիզնեսի հարցում որևէ խտրականություն՝ հավասար պայմաններ ապահովելով բոլորի համար:

Փոխվարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությունը հանրային կառավարման բարեփոխումներով էականորեն փոփոխելու է գործող բազում ընթացակարգեր, որոնք բարդացնում են բիզնեսի կյանքը: Ներդրումային միջավայրի բարելավմանը պետք է նպաստի նաև թվայնացման օրակարգը: Տնտեսական դիվանագիտության ակտիվացումը համարելով առաջնահերթություն՝ նա «Էնթրփրայզ Արմենիային» առանցքային դեր է վերապահել, որը պետք է իրականություն դարձնի քաղաքական մակարդակում ձեռք բերվող պայմանավորվածությունները: Տիգրան Ավինյանը նկատել է, որ թեև «Էնթրփրայզ Արմենիան» չի կանխորոշում Հայաստանի ներդրումային միջավայրը, սակայն նրա գործունեությունից է կախված ներդրումի շարունակականությունը, ըստ այդմ՝ «Էնթրփրայզ Արմենիայի» կողմից ներդրող-պետական հատված արդյունավետ հաղորդակցության ապահովումը էական պայման է օտարերկրյա ներդրումների հաջողության համար:

Միջոցառման ընթացքում հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ներկայացրել է «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի կառույցն ու առաքելությունը: Իր խոսքում նա անդրադարձել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններին և նպատակներին:

Միջոցառման ժամանակ ներկայացվել է հիմնադրամի կողմից ներմուծված նոր՝ ներդրողների հետներդրումային սպասարկման ծառայությունը: Հիմնադրամի աշխատանքներն արդյունավետ դարձնելու և նոր ուղղությունների զարգացման համատեքստում քննարկվել է արտերկրում ինստիտուցիոնալ զարգացման ու հիմնադրամի ներկայացուցիչների ցանցի ներդրումը՝ որպես ներդրումների ներգրավման լրացուցիչ գործիքակազմ: