Հնդկաստանում կորոնավիրուսից մահացածներին այրում են հենց փողոցներում․ երկիրը կորոնավիրուսային փոթորկի էպիկենտրոնում է

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Հնդկաստանում օրական կորոնավիրուսով վարակման գրեթե 350 հազար նոր դեպք է գրանցվում, իսկ մայրաքաղաք Դելիում յուրաքանչյուր չորս րոպեում մեկ մարդ է մահանում: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսային փոթորկի էպիկենտրոնում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կորոնավիրուսից մահացած մարդկանց դիակներն այրում են հենց փողոցում՝ դիակիզարաններում տեղերի բացակայության պատճառով։ Երկրի շատ հիվանդանոցներում այլևս չկան ազատ մահճակալներ և արհեստական շնչառության սարքեր, ուստի նոր հիվանդների չեն ընդունում:

Կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը Հնդկաստանում գրեթե 20 միլիոն է, այս ցուցանիշի համաձայն՝ Հնդկաստանն ԱՄՆ-ից հետո զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

«Մենք վստահ էինք, որ կհաղթենք, կորոնավիրուսի առաջին ալիքի դեմ հաջող պայքարից հետո, բայց այս փոթորիկը ցնցեց ազգը»,- հայտարարել է Հնդկաստանի վարչապետը ժողովրդին ուղղված իր ռադիո-ուղերձում:

Մեծ Բրիտանիան կիրակի Հնդկաստան է ուղարկել 495 թթվածնային խտանյութ, 120 ոչ ինվազիվ մեքենա և 20 ձեռքի շնչառական սարք:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ Լոնդոնը կանի հնարավոր ամեն բան՝ Հնդկաստանին օգնելու համար: Եվրամիությունը ևս խոստացել է թթվածին և դեղամիջոցներ ուղարկել Հնդկաստան:

ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուսի ամենաշատ դեպքերն են գրանցվել աշխարհում , կսկսի Հնդկաստանին մատակարարել կորոնավիրուսի արագ ախտորոշիչ թեստեր, արհեստական շնչառության սարքեր և անհատական պաշտպանական միջոցներ բժիշկների համար:

Տաթև Ֆռանգյան