ՀՀ ռազմական ծախսերը 2020 թ. նվազել են, Ադրբեջանինը՝ ավելացել․ SIPRI-ն նոր զեկույց է հրապարակել

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն հրապարակել է նոր զեկույց՝ 2020 թվականին աշխարհում ռազմական ծախսերի վերաբերյալ։ Զեկույցում նշվում է, որ ռազմական ծախսերն աշխարհում  կազմել են շուրջ 2 տրիլիոն դոլար, ինչը 2,6% -ով ավելին է նախորդ տարվա համեմատ։

«2020 թվականին համաշխարհային ռազմական ծախսերն աճել են 2,6%-ով, մինչդեռ համաշխարհային համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 4,4%, հիմնականում COVID-19 համաճարակի տնտեսական ազդեցության պատճառով», – ասված է SIPRI- ի զեկույցում։

Զեկույցում համեմատական է տարվել Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերի միջև։ Դրանում նշվում է, որ 2020 թվականին Ադբեջանը մեծացրել է իր ռազմական ծախսերը 17 տոկոսով, ինչն ամենամեծն է Արևելյան Եվրոպայում։ Նշվում է, որ ռազմական ծախսերի ավելացումը մեծապես կախված է եղել տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հետ։ Նշվում է, ի հակադրություն Ադրբեջանի՝ ՀՀ ռազմական ծախսերը 2020 թվականին նվազել են 2,6 տոկոսով։

Նշվում է, որ Ադրբեջանը իր ՀՆԱ-ի 5,4 տոկոսը ծախսել է ռազմական ոլորտի վրա, իսկ Հայաստանը՝ 4,9 տոկոսը։
Համաձայն զեկույցի՝ ամենամեծ ռազմական ծախսերը կատարող երկիրը ԱՄՆ-ն է եղել: Անցյալ տարի այս ցուցանիշն աճել էր 4,4% -ով և կազմել 778 մլրդ դոլար:

Ինստիտուտի գնահատականի համաձայն՝ Չինաստանն ու Հնդկաստանը գրավել են երկրորդ և երրորդ տեղերը: 2020 թվականին Չինաստանի ռազմական ծախսերն աճել են 1,9% -ով և կազմել 252 միլիարդ դոլար, մինչդեռ Հնդկաստանի ծախսերը կազմել են 72,9 միլիարդ դոլար:

Ռուսաստանը 4-րդ հորիզոնականում է։ ՌԴ ռազմական ծախսերը 2020 թվականին կազմել են 61,7 միլիարդ դոլար, ինչը 2,5 տոկոսով ավելին է, քան 2019 թվականին:

Հինգերորդ տեղը զբաղեցրել է Միացյալ Թագավորությունը, որի սպառազինության ծախսերը 2020 թվականին կազմել են 59,2 միլիարդ դոլար, ինչը 2,9 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի:

 

 

Տաթև Ֆռանգյան