Ջո Բայդենը խախտեց տասնամյակների ամոթալի լռությունն ու կիսաճշմարտությունը․ Ադամ Շիֆ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահ Ջո Բայդենի հայտարարությյանը, որով նա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

«Ամբողջ ամերիկահայության եւ բոլոր նրանց համար, ով հավատում է մարդու իրավունքներին եւ ճշմարտությանը, այս օրը կնշանավորվի որպես պատմական նոր փուլ։ Նախագահ Բայդենը մարտահրավեր նետեց թուրքական սպառնալիքներին եւ 1,5 միլիոն հայերի սպանությունն անվանեց Ցեղասպանություն՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այսպիսով, նա խախտեց տասնամյակների ամոթալի լռությունն ու կիսաճշմարտությունը եւ իր նախորդների չկատարած խոստումները ու ասաց ճշմարտությունը։

Սա նշանակալի օր է իմ հազարավոր ամերիկահայ ընտրողների համար, որոնք ողջ կյանքում աղոթում էին դրա ճանաչման համար։ Եվ ես ոգեւորված եմ, որ այդ հայտարությունն արվեց, երբ կան Ցեղասպանությունը վերապրած մարդիկ, թեկուզ եւ նրանց թիվը շատ փոքր է։ Դա նաեւ տեղի է ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծած պատերազմի եւ հայերի համար նոր վտանգների ժամանակամիջոցում։ Հիմա, երբ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցը, մենք կարող ենք դա անել՝ իմանալով, որ մեր ժողովուրդը, ի դեմս նախագահի եւ Կոնգրեսի միասնական է։

Մենք այլեւս երբեք չենք լռի։ Եվ երբեք չենք մոռանա»,- գրել է Ադամ Շիֆը։