Չավուշօղլուն անդրադարձել է Ջո Բայդենի հայտարարությանը
Քաղաքականություն
24.04.2021 | 20:51Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո․
«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը»:
Մենք ոչ մեկից չենք կարող սովորել մեր պատմության մասին: Քաղաքական պատեհապաշտությունը խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է:
Մենք լիովին մերժում ենք այս հայտարարությունը, որի միակ հիմքը պոպուլիզմն է»,- գրել է Չավուշօղլուն: