Ֆրանսիայում յուրաքանչյուրը յուրովի է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Լըմուան

Լուրեր

30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայում ամենուր յուրաքանչյուրը յուրովի է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նշեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, հայերը հիշատակում են Հայոց ցեղասպանությունը։ Այս տարի նախագահ Մակրոնի անունից մեր պատվիրակությունը, բնականաբար, ներկա է զոհերի ոգեկոչման արարողությանը։ Այս տարի, մանավանդ, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված արարողությունը, որովհետև արդեն լրացրել է 20 տարի, երբ Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բայց նախագահը չբավարարվեց դրանով՝ արդեն 3-րդ տարին անընդմեջ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պետական պաշտոնական օրացույցում նշված է, որպես հիշատակի օր: Ֆրանսիայում յուրաքանչյուր ոք յուրովի է իր հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշել է Լըմուանը:

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հավելեց, որ այս հիշատակման արարողությունը ֆրանսիական երախտիքի արտահայտումն է բոլոր այն մարդկանց, որոնք հաստատվեցին ու իրենց ներդրումն ունեցան ֆրանսիական պետության կյանքում։

«Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, թե՛ անցյալում դժվար պահերին, թե՛ ապագայում ակնկալվող բոլոր ձեռնարկումների համար։ Դրա վկայությունն է Ֆրանսիայի նախագահի դատապարտող խոսքը բոլոր այն վարձկանների վերաբերյալ, որոնք Սիրիայից հավաքագրվել և հայտնվել էին բոլորիս հայտնի իրադարձություններին, բժշկական հումանիտար առաքելությունը, որի կազմակերպումն ու Հայաստան ուղարկելը չհապաղեց»,- ասաց նա:

Ժան-Բատիստ Լըմուանը հիշատակեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը՝ ռազմագերիներին շուտափույթ վերադարձնելու վերաբերյալ:

«Ինչպես ասում էր Ազնավուրը` «Նրանք ընկան երգ»-ի մեջ` նրանք ընկան, տանջվեցին, որոտը շանթահարեց, նրանց մեղքն այն էր, որ նրանք Հայաստանի զավակներն էին։ Այսօր հայ ժողովուրդը ոտքի վրա ամուր կանգնած է, դիմակայում է, ոչինչ չի կարողանալու խոչընդոտել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը»,- եզրափակեց Ժան-Բատիստ Լըմուանը: