Հարկային եկամուտները գերակատարվել են, բայց նաև՝ նվազել․ վարչապետի հայտարարության հետքերով

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Ապրիլի սկզբին Կառավարության հերթական նիստը սկսվեց տնտեսության ոլորտին առնչվող «դրական» լուրերով։ Վարչապետի խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 միլիարդ դրամով։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասնեց․

«Առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 միլիարդ դրամ, փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 332,9 միլիարդ դրամ։ Դրական տարբերությունը կազմում է 27,9 միլիարդ դրամ։ Հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 միլիարդ դրամ»,- նշեց նախարարը:

Վարչապետի և ՊԵԿ նախագահը ներկայացնելով թվերը չնշեցին, թե, այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների մասով աճ է գրանցվել, թե նվազում։

Օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում հավաքագրված հարկային եկամուտների և պետական տուրքերի վերաբերյալ տվյալները։

Ըստ ՊԵԿ տվյալների՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե հաշվեգրված հարկերն ու պետական տուրքերը կազմել են 332,9 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 349 միլիարդ դրամի փոխարեն։ Ստացվում է՝ որ այս տարվա առաջին եռամսյակում բյուջե մուտք գործած գումարները նվազել են 16,1 միլիարդ դրամով կամ 4,6 %-ով։

Միայն մարտ ամսին բյուջե մտած գումարները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ փոքր ինչ աճ են արձանագրել։ Այսպես․ եթե նախորդ տարվա մարտին հարկային եկամուտները կազմել են 117 միլիարդ դրամ, ապա այս տարի այն կազմել է 121,1 միլիարդ դրամ՝ աճելով 4,1 միլիարդ դրամով կամ 3,5 %-ով։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտ ամսին Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրություն էր հայտարարված, ինչպես նաև գործում էին տնտեսական գործունեության մի շարք սահմանափակումներ։

Այսպիսով, չնայած նրան, որ բյուջեի հարկային եկամուտները այս տարվա առաջին եռամսյակում գերակատարվել են, այնուամենայնիվ, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ նվազում է արձանագրվել, ինչի մասին կառավարության անդամներն այդպես էլ չհիշատակեցին՝ ընդգծելով միայն գերակատարման փաստն ու այն ներկայացնելով որպես դրական տեղաշարժ։

Անժելա Պողոսյան