Հայրենիքի պաշտպանների քոչարին․ բացվել է Զինվորի տան պրոթեզավորման կենտրոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

Զինվորի տունն ընդլայնվում է։ Աբովյան 58 հասցեում արդեն կգործի նորաբաց պրոթեզավորման կենտրոն, որ հայրենիքի պաշտպաններն իրենց ավելի պաշտպանված զգան։

3 տարում շուրջ 3․000 հայրենիքի պաշտպան է ապաքինվել վերականգնողական կենտրոնում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը վստահեցնում է՝ կշարունակեն ֆինանսավորել։ 28 տղաները պրոթեզավորվել են մինչև պրոթեզավորման կենտրոնի բացումը՝ Նիդերլանդներից եկած մասնագետի օգնությամբ։

Տիգրան Դանիելյանը Գյումրիից է, ոստիկանական զորքերից։ Հոկտեմբերի 4-ին Շուշիում է վիրավորվել, մեկ շաբաթ է, ինչ քայլում է, ասում է՝ հեշտությամբ։

Գյումրեցի է նաև Հարություն Մկրտչյանը։ 25-ամյա պայմանագրային զինծառայողը վիրավորումը Իշխանաձորի հատվածում է ստացել, ոտքն ամբողջությամբ կորցրել է։ 1 ամիս է՝ Զինվորի տանն է ապրում․ ասում է՝ սպասվածից ավելի արագ է ապաքինվում։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում արդեն չի մնում, բայց ամեն օր գալիս է ծնունդով Արցախից ժամկետային զինծառայող Սարգիս Հարությունյանը։ Դեռ փորձում է հարմարվել պրոթեզին ու կյանքի նոր կանոններին։

Հետո վստահեցնում է՝ կհարմարվի ու շատ արագ, մյուս ընկերների հետ ու նրանց պես։ Մյուս ընկերների հետ ու նրանց պես մոտ ապագայում նաև քոչարի կպարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան