Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ The Jerusalem Post

Լուրեր

27.11.2024 | 22:49
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն
27.11.2024 | 22:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2024 | 22:13
Ֆիդանը բացահայտել է, որ Թուրքիայի հետախուզական գործակալությունից դեսպաններ և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել
27.11.2024 | 22:00
Ինչու է Կարեն Սարուխանյանը թմրանյութի հետ կապված թեստը հանձնել ՔՊ նիստից 8 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 21:44
ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵՏՄ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին
27.11.2024 | 21:28
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
27.11.2024 | 21:13
Ովքեր են ձգտում Գյումրին ղեկավարել. Փաշինյանի ելույթից հետո մրցակցություն է սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 21:00
ՌԴ-ն հաղթելու է պատերազմում, բայց պարտվելու է խաղաղության ժամանակ․ չի մարսելու․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 20:50
Christian Dior-ը լուծարել է Ադրբեջանում իր ընկերությունը
27.11.2024 | 20:33
ՊՆ խոսնակը` Ջերմուկի դիրքերից ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հեռանալու լուրերի մասին
27.11.2024 | 20:30
Երկիրը նստած է «ռուսական էներգետիկ ասեղի» վրա
27.11.2024 | 20:22
ՌԴ-ն Հունաստանից ռազմական արտադրանքը ՀՀ վերարտահանելու հարցումներ չի ստացել. Զախարովա
27.11.2024 | 20:14
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20։00-ի դրությամբ
27.11.2024 | 20:00
15-ամյա տղայի առեղծվածային սպանությունը. քննությունը վստահվել է 11 տարի գործը տապալած վարչությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 19:54
ՌԴ-ն հուսով է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ շրջանակում լայնածավալ համագործակցությանը
Բոլորը

Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1․5 մլն հայ տղամարդիկ, կանայք ու երեխաներ սպանվեցին, որը hայտնի է որպես Հայոց ցեղասպանություն։ Այս մասին գրում է The Jerusalem Post պարբերականը։

Ըստ հրապարակման՝ Իսրայելում, որը չնայած երկիր է, որը ստեղծվել է Հոլոքոստից հետո, այս մասին շատ բան չես լսի։

«Դա այն պատճառով, որ Հրեական պետությունը՝ այն մարդկանց տունը, որոնք տեսել են նացիստների կողմից իրենց 6 մլն հայրենակիցների ոչնչացում, դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ժամանակն է սա փոխել»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ շաբաթ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, և Սպիտակ տան աղբյուրներն էլ հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայերի կոտորածը ճանաչելու է ցեղասպանություն, չնայած այդ քայլը, անկասկած, կվրդովվեցնի Թուրքիային ու ավելի կսրի արդեն իսկ սրված հարաբերությունները ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ անցյալ տարի, երբ նա առաջադրվում էր նախագահի պաշտոնում, խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։  Տասնամյակներով Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ Կոնգրեսում կանգ է առել, նաև նախագահներն են դրանից խուսափել՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման մտավախությամբ ու Անկարայի լոբբինգի հետ կապված։ Նույնը, ըստ The Jerusalem Post-ի, տեղի է ունեցել նաև Իսրայելում։

2018 թվականին, մասնավորապես, պատգամավոր Թամար Զանդբերգն առաջարկել էր  ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որ չեղարկվեց կառավարության կողմից։ Մեկ տարի անց Կնեսետի մի շարք երևելի անդամներ, ինչպիսիք են Յաիր Լապիդն ու Գիդեոն Սաարը, աջակցություն հայտնեցին այս քայլին, բայց նորից այն կառավարության աջակցությունը չստացավ։

Լրատվամիջոցը գրում է, որ Իսրայելի այս քայլի ձախողումը բացատրվում է Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու համար դուռը բաց թողնելու և կառավարության հստակ օրակարգով, որն Ադրբեջանին նախընտրում է Հայաստանից։ Սա նաև ոչ վաղ անցյալում պարզ դարձավ, երբ Իսրայելն Ադրբեջանին զենք էր մատակարարում, երբ վերջինը հայերի դեմ կռվում էր ԼՂ-ում։

«Սակայն մեկը չպետք է լինի մյուսի հաշվին։ Այո՛, Իսրայելն ունի աշխարհաքաղաքական նախապատվություններ, որոնք չեն կարող անտեսվել, բայց կա նաև բարոյական հրամայական։ Որպես ժողովուրդ, որը վերապրել է ցեղասպանություն ու հետապնդումներ, հրեաները պատասխանատվություն են կրում՝ կանգնել այլ ազգերի կողքին, որոնք նման վայրագությունների միջով են անցել»,- ասվում է հոդվածում՝ դիտարկումով, որ երբ Հոլոքոստի հիշատակի օրն ասում են «Այլևս երբեք», դա միայն հրեաների համար չէ, ցեղասպանություն չպետք է պատահի մյուսների հետ։

««Այլևս երբեքի» առաջին քայլը պետք է լինի ճանաչել պատմությունն այնպիսին, ինչպիսին կա, և հասկանալ, որ հայերի հետ տեղի ունեցածը փաստացի ցեղասպանություն էր»,- գրում է The Jerusalem Post-ը։

Հրապարակման մեջ նաև հարց է բարձրացվում, թե Իսրայելն ինչո՞ւ պետք է վախենա Թուրքիայից, կարող են հարաբերություններն իսկապես վատթարանալ թուրք նախագահ Էրդողանի հետ։

«Պատճառ չկա վախենալու Էրդողանից, որն իրեն Մերձավոր Արևելքում պահում է հակասեմական խուլիգանի պես։ Ճիշտ է, որ վերջերս Էրդողանն ասաց, թե կցանկանար Իսրայելի հետ հարաբերությունները բարելավել, բայց նա Անկարայում հյուրընկալել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ու իշխող կուսակցությունն էլ դեռ Իսրայելին համեմատում է նացիստական Գերմանիայի հետ։ Թուրքիան պնդում է, որ ցանկանում է «ազատագրել» ալ-Աքսան, և որ «Երուսաղեմն էլ իրենցն է»»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ Իսրայելը, իհարկե, կարող է ուսումնասիրել Թուրքիայի հետ մերձեցման հնարավորությունը, բայց դա չի կարող անել՝ արհամարհելով բարոյական ու պատմական պատասխանատվությունը՝ կանգնելու հայերի կողքին չարիքի դեմ պայքարում։

«Որպեսզի աշխարհը թույլ չտա նման ոճրագործությունների կրկնությունը, մենք պետք է հստակ հասկանանք՝ դրանք ինչ են։ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Դա պարզ օրինագիծ է։ Ժամանակն է, որ Կնեսետն այն ընդունի»,- այսպես է եզրափակվում հոդվածը։

Էմմա Չոբանյան