Ադրբեջանն ատելության 4-րդ աստիճանի վրա է, հաջորդը և վերջինը՝ ցեղասպանությունն է․ Արա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ատելությունը, որը ցեղասպանության հիմքն է, իրավաբանորեն 5 աստիճան ունի. այն կարող է սկսվել անեկդոտներից, հետո գործողություններ, համակարգված խտրականություն, բռնություններ և հասնել ցեղասպանություն: Այսօր հրավիրված հանդիպման ժամանակ նշեց իրավապաշտպան Արա Ղազարյանը:

«Ադրբեջանում  ատելությունն արդեն չորրորդ աստիճանի վրա է, հաջորդը ցեղասպանությունն է, եթե հակազդեցություն չլինի՝ ռազմական, իրավական, քաղաքական հակազդեցություն չլինի, ապա Արցախում տեղի կունենա ցեղասպանություն»,- նշեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ արմենոֆոբիայի առկայությունը սկզբում շատ դժվար էր ապացուցել իրավական գործընթացներով: «Բայց Եվրոպայում, մասնավորապես ՄԻԵԴ-ում, արդեն համոզվել են, որ Ադրբեջանում խոր, համակարգային արմենոֆոբիա, խտրականություն կա, և Ալիևի ու ադրբեջանցի մյուս պաշտոնյաների հայտարարություններն ամրագրվում են որպես արմենոֆոբիայի ապացույցներ, իսկ Ադրբեջանում բացված պուրակի առկայությունն արդեն բավական է ապացուցելու համար, որ արմենոֆոբիան փաստ է: Նրանք արդեն չեն թաքցնում, որ ատելության 4-րդ աստիճանից պատրաստվում են անցնել 5-րդ աստիճանի՝ ցեղասպանության»:

Մանրամասները՝ տեսանյութում: