Թուրքիայի հասցրած վնասը հնարավոր չէ մոռանալ, բայց կարող են լինել բաց սահմաններ․ Ռուբեն Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

«Թուրքիայի հետ բարեկամության, ջերմ հարաբերություններ հաստատելու մասին պետական տարբեր պաշտոնյաների կողմից շրջանառվող թեզերը նպատակ ունեն թուլացնելու մեր հասարակության դիմադրությունը»,- այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորագրով խորհրդաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Անդրադառնալով «ֆուտբոլային դիվանագիտության» համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Մելքոնյանը նշեց, որ «Ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ Հայաստանը Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման հարցում էական զիջումներ չի արել։

««Ֆուտբոլային դիվանագիտության» տապալումը ապացույցն էր այն բանի, որ Թուրքիան պատրաստ չէ կոնստրուկտիվ հարաբերություններ հաստատել իր հարևանի հետ և չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականությունից։ Այն հայտարարությունները, որոնք հիմա հնչում են իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, բառի բուն իմաստով վտանգավոր են։

Այդ մարդիկ վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար, որովհետև թուլացնում են մեր զգոնությունը և ներկայացնում են լավ փաթեթավորմամբ Թուրքիա, որն իրականում գոյություն չունի։ Իրականում կա Թուրքիա, որը շարունակում է Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարել:

ՀՀ իշխանությունների այսպիսի կեցվածքը մի բացատրություն ունի, այն է՝ միտումնավոր, ուղղորդված թուլացնել հայ ժողովրդի դիմադրողականությունը և զգոնությունը»,-նշեց Մելքոնյանը։

Հարցին, թե աշխարհաքաղաքական ինչ իրողությունների պարագայում է հնարավոր հավասարը հավասարի հետ երկխոսել Թուրքիայի հետ, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ ի պատիվ հայոց պետականության, Հայաստանն անկախությունից ի վեր առաջ է քաշել իր համար կարմիր գծեր, որոնցից մինչև 2018 թվականը զիջում չի արվել։

«Հայաստանը միշտ առաջ է քաշել հետևյալ կարգախոսը՝ Թուրքիայի հետ պատրաստ է հարաբերություններ հաստատել, բայց առանց նախապայմանների։ Այսինքն՝ պատմական խնդիրները, հայությանը և Հայաստանին Թուրքիայի կողմից հասցված վնասները երբեք հնարավոր չէ մոռանալ, և դրանց հաշվին հարաբերություններ հաստատելը անընդունելի է։

Թուրքական տրամաբանությունը հետևյալն է՝ եթե ցանկանում եք բացել սահմանները և էժան ապրանքներ ներկրել, ապա մոռացեք Ցեղասպանության հարցը, մոռացեք ձեր պատմական հիշողությունը, մոռացեք ինքներդ ձեզ»,- նկատեց թուրքագետը՝ ընդգծելով նաև, որ մեր պետականության բանաձևը հիմա գտնվում է խեղումների մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում: