Գնաճ կա. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

«Առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնենք, որ որոշակի գնաճ էլ կա, բայց ենթադրում եմ, որ եթե 20-22 տոկոս աճ ունենք՝ ենթադրենք 5-6 տոկոս գնաճ ունենք, այստեղ մեթոդաբանությունը ո՞րն է: Այսինքն՝ դա էլ վերլուծության նյութ է, թե որքանով է գնաճը նպաստել շրջանառության աճին, և որքանով է, այսպես ասած, բնական կամ բուն բովանդակային աճը: Այս պահին նման վերլուծություն ունե՞նք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց գնաճի գործոնը, բնականաբար, կա. «Ուղղակի ապրիլ ամսվա ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, և այս պահին այդպիսի վերլուծություն չենք կարող անել: Շատ ավելի ուշ, երբ կունենանք ապրիլ ամսվա վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությունը, համապատասխան վերլուծությունը, այո, հնարավոր է իրականացնել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Բայց, ամեն դեպքում, 20-22 տոկոս աճի մեջ չի կարող ամբողջը գնաճը լինել: Պարոն Հովհաննիսյան, վերջին անգամ, երբ մենք աշխատանքային հանդիպում ունեցանք, Դուք տեղեկանք ներկայացրեցիք, որ ապրիլի առաջին 15 օրվա ընթացքում ՀԴՄ կտրոնների թիվը մոտավորապես 4 մլն հատով ավելացել էր: Այնպես որ, երևի գնաճը և գումարած, այնուամենայնիվ, քանակական աճ նույնպես ունենք:

Մանրամասները՝ տեսանյութում: