Մեկ անգամ չէ, որ ապացուցվել է, թե որքան բարձր է Հայաստանի ուսանողության արժեքային նշաձողը. ԿԳ նախարարը պարգևատրել է 41 ուսանողի

Լուրեր

12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

 Ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ  ավանդական դարձած «Լավագույն ուսանող» մրցույթը տարին ամփոփելու յուրօրինակ տարբերակ է. «Կրթության համար միակ չափման միավորը չի կարող գիտելիքը լինել: Լավագույն մասնագետին կամ ուսանողին մասնագիտական  կարողություններից բացի բնորոշում են նաև արժեքային հատկանիշները: Այս իմաստով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն իսկապես մրցունակ է և մեկ անգամ չէ, որ ապացուցվել է, թե որքան բարձր է Հայաստանի ուսանողության արժեքային նշաձողը: Ապացույցն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ մեր համալսարաններում կամավորական մեծ շարժում սկսվեց: Երբ միջազգային հարթակներում առիթ ունեցա ներկայացնելու, թե որքան կամավոր երիտասարդներ են այդ օրերին մեկնել առաջին գիծ երկիրը պահելու, իմ արտասահմանցի գործընկերները զարմացած էին: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մեր հասարակության մեջ ձևավորվում է սեփական ուժերին վստահ, Հայաստանի անկախությանը նվիրված, հայրենասեր և անհրաժեշտ գիտելիքներ ունեցող սերունդ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ «Լավագույն ուսանող» մրցույթի կարևոր նախապայմաններից մեկը նաև հասարակական գործունեությունն է: Նախարարը շնորհավորելով բոլոր հաղթողներին՝ հորդորել է ուսանողներին ողջ կյանքի ընթացքում բացի մասնագիտական կարողությունների զարգացումից պահել ազգային առաքելության գիտակցումը: Լևոն Մկրտչյանը նշել է նաև, որ բարձրագույն կրթության համակարգն այժմ գտնվում է փոփոխությունների կարևոր փուլում:   «Ողջ աշխարհում այսօր բարձրագույն կրթության  վերաիմաստավորում է տեղի ունենում, և մենք իրավունք չունենք և չենք կարող այս գործընթացից անմասն մնալ: Շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի վերլուծել մեր բացթողումները, շտկել սխալներն ու  ընթանալ առաջ: Մենք ուզում ենք ստեղծել միասնական կրթական տարածք, որտեղ ուսանողը կարող է ազատ տեղաշարժվել՝ ստանալու իրեն անհրաժեշտ գիտելիքները: Մեր քաղաքականությունը ուսանողակենտրոն է, և մեր բոլոր բուհերը կոչված են բավարարելու ուսանողի կարիքները: Մենք պարտավոր ենք բացել համակարգը, ապահովել դասախոսների և ուսանողների փորձի փոխանակում և լայն շարժունություն»,- նշել է ԿԳ նախարարը:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ արդեն հինգ տարի է անցկացվում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը: Այն կազմակերպվում է  երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական (միջբուհական)՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ըստ հետևյալ ոլորտների. բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն,  ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:

Ներբուհական փուլն իրականացվում է բուհերում, որի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվում մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով և ըստ ոլորտների մեկական հաղթողների փաստաթղթերը: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվում է հանրապետական մրցութային հանձնաժողով, որն ամփոփելով բուհերի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոշում է կայացնում ըստ աստիճանների և ոլորտների հաղթողներին: Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորներով, որտեղ հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը (բացառությամբ մշակույթ-սպորտ ոլորտի, որտեղ հաշվի են առնվում ուսման մեջ մասնագիտական ձեռքբերումները՝ ցուցահանդեսներ, մրցույթներ և այլն) և հասարակական ակտիվությունը:

2017 թվականի մրցույթում հաղթող է ճանաչվել 41 ուսանող`  ըստ կրթական աստիճանների և ոլորտների: Մրցույթի հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ` 400.000, 2-րդ տեղ՝ 270.000 և 3-րդ տեղ՝ 200.000 ՀՀ դրամ: