Պարզ չէ՝ ադրբեջանցի պատվիրակները կմասնակցե՞ն ԵՏՄ նիստին․ Բաքվում վաղ են համարում խոսել ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին

Լուրեր

13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կազանում ապրիլի 29-30-ը կայանալիք ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցության և կազմակերպությանն անդամակցության հարցերն ակտիվորեն քննարկվում են Ադրբեջանում։ Քննարկումները սկսեցին ավելի բուռն ընթացք ստանալ ռուս հայտնի քաղաքագետ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտնի հարցազրույցից հետո, որում նա ասել էր՝ «Մոսկվան կատարել է իր խոստումն ու վերադարձրել է Ղարաբաղը։ Հերթը հիմա Ադրբեջանինն է՝անդամակցել ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին»։

«Սպուտնիկ Ադրբեջան»-ը գրում է, որ Բաքվում պաշտոնական մակարդակով ԵՏՄ-ի թեման ընդհանրապես չի բարձրացվում։ Կառավարությունից էլ լրատվամիջոցին հայտնել են, որ դեռևս հայտնի չէ՝ իրենցից որևէ մեկը Կազան գնալո՞ւ է, թե՞ ոչ։ Բաքուն պաշտոնական հրավեր առայժմ չի ստացել։

Ադրբեջանցի փորձագետներն էլ կարծում են, որ դեռ վաղ է խոսել ԵՏՄ-ին Բաքվի միանալու մասին։ Լրատվամիջոցի հետ զրույցում պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ասել է, որ պատվիրակություն կարող է գնալ Կազանի նիստին, եթե, իհարկե, հրավիրեն։

«Կարծում եմ՝ եթե Ադրբեջանին նիստին հրավիրեն, նա կմասնակցի։ Եթե դիտորդի կարգավիճակն էլ գրավիչ թվա և քաղաքական նախապայմաններ չունենա, կարծում եմ՝ Բաքուն դա կընդունի»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ գլխավորը՝ Հայաստանը չպետք է որևէ նախապայմաններ առաջադրի, Ադրբեջանը դրանք չի քննարկի։

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին միանալու՝ Ադրբեջանի առավելություններին, ապա Մուսաբեկովի կարծիքով՝ դրանք գոյություն չունեն։ Եվ դա այն պատճառով, որ Ադրբեջանն արդեն իսկ ԱՊՀ-ում է և ունի տնտեսական հարաբերություններ անդամների հետ։

«ԱՊՀ-ի շրջանակում կա ազատ առևտրի ռեժիմ, դիպլոմների ու սոցիալական ապահովության տրասնպորտային համաձայնագրերի փոխադարձ ճանաչում։ Այսինքն՝ այն, ինչ առաջարկում է ԵՏՄ-ն, Ադրբեջանը ստանում է ԱՊՀ անդամ լինելով»,- նշել է պատգամավորը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը ԵՏՄ բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի, ունի զարգացած տնտեսական ու քաղաքական հարաբերություններ։

«Նաև պիտի հասկանալ, որ ԵՏՄ երկրների հետ Ադրբեջանի տնտեսական հարաբերությունների ծավալը 10 տոկոսից քիչ է։ ԵՏՄ-ն մեզ համար առաջնային գործընկեր չէ։ Չեմ կարծում, որ իրավիճակը կտրուկ փոխվի  այն բանից հետո, երբ Ադրբեջանը միանա այդ միությանը»,- ասել է Մուսաբեկովը՝ հավելելով, որ Ադրբեջանը ոչ մի տեղ չի շտապում։

Իր հերթին Բաքվի քաղաքագետների ակումբի նախագահ Զաուր Մամեդովը «Սպուտնիկ Ադրբեջանին» ասել է, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու խոսակցությունները տարբեր մակարդակներում 6-7 տարի է՝ շարունակվում են։

«Իհարկե, ԵՏՄ անդամ պետությունների հետ համագործակցությունն Ադրբեջանի համար գրավիչ է։ Նա, բացի Հայաստանից, բոլորի հետ ունի շատ ջերմ հարաբերություններ։ Սակայն ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է քաղաքագետը՝ նշելով, որ Ադրբեջանին կազմակերպության դիտորդի կարգավիճակն ամբողջությամբ ձեռք է տալիս։

Հիշեցնենք, որ օրերս ՌԲԿ գործակալությունը, հիմնվելով Ռուսաստանում, Հայաստանում ու ԵՏՄ-ում իր աղբյուրների վրա, հայտնել էր, որ ԵՏՄ երկրները քննարկում են Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը։ Ըստ լրատվամիջոցի՝ դրան խանգարում են Երևանի ու Բաքվի միջև առկա հակասությունները։ Մասնավորապես, հայկական կողմի զրուցակիցը ՌԲԿ-ին պատմել է, որ Բաքուն կարող է իր ներկայացուցիչներին Կազան ուղարկել, եթե դրան համաձայնի Երևանը։ Եվ որպեսզի դա տեղի ունենա, պետք է հաղթահարել մի շարք տարաձայնություններ․ առաջնային պիտի լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

Ի դեպ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան ևս հայտնել էր Ադրբեջանին ու Տաջիկստանին ԵՏՄ նիստին հրավիրելու մասին՝ նշելով, որ ԵՏՄ երկրները քննարկում են այդ հարցը։

Էմմա Չոբանյան