ՀՀ շրջակա միջավայրի նախարարը կլիմայի հարցերով միջազգային կլոր սեղանի ժամանակ բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի մասին

Լուրեր

18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:41
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ հանձնակատար Ջոն Քերիի անձնական հրավերով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է ապրիլի 21-ին  կայացած նախարարական կլոր սեղանին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի ընտրությունը որպես  մասնակից երկիր, պայմանավորված է կլիմայական բանակցություններում ունեցած նշանակալի ավանդով և երկրի կողմից նախաձեռնված ակտիվ գործողություններով՝ ուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և մեղմմանը։

«Նախարար Պետրոսյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և  նշել մեր երկրի համար մեծ  պատիվ է հանդես գալու նման բարձր մակարդակի նախարարական կլոր սեղանին։

Նախարարն իր խոսքում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմի կողմից սահմանված հավակնոտ նպատակները և նախաձեռնված համարձակ քայլերը թույլ կտան գլոբալ մակարդակով կանխել կլիմայական ճգնաժամը։

Հայաստանում խնդիրն առավել արդիական է, քանի որ մենք համարվում ենք կլիմայի փոփոխության նկատմամբ  4-րդ առավել խոցելի երկիրը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ արդեն իսկ արձանագրելով 1.3°C ջերմաստիճանի բարձրցում և տեղումների կրճատում 9%-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Covid-19 համավարակով պայմանավորված ճգնաժամը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները զգալիորեն անդրադարձել են Հայաստանի կողմից իր կլիմայական պարտավորությունների իրականացման վրա։  Ադրբեջանական զինուժի կողմից կիրառված սպիտակ ֆոսֆոր պարունակող թերմիտային նյութերով լայնածավալ գրոհները անդառնալի վնաս են հասցրել շրջակա միջավայրին և էկոհամակարգին տարածաշրջանային մակարդակով՝ անտառային հրդեհներից, մինչև մթնոլորտի, հողերի և ջրային համակարգերի կայուն աղտոտում։

Նույնիսկ երկրի համար այս դժվարին ժամանակահատվածում, Հայաստանը ընդարձակ համագործակցություն է ծավալում՝ գլոբալ օրակարագում ներգրավվելու, ինչպես նաև հասարակությանը կլիմայական թիրախների շուրջ համախմբելու նպատակով։ Այդ մոտեցումը ենթադրում է ոչ միայն կլիմայական հավակնոտ նպատակների հռչակում, այլև տնտեսական զարգացման մոդելների վերաիմաստավորում՝ խթանելով անցումը առավել կայուն, ցածրածխածնային տնտեսության՝ կլիմայական աղետալի հետագծից խուսափելու նպատակով։ Վերջինս հստակ ձևակերպված է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDC) 2020թ․ լրամշակված տարբերակում։

Ցածր ածխածնային անցումն ընկած է Հայաստանի էներգետիկ անկախության, էներգետիկ անվտանգության և կանաչ աճի հիմքում և մեր տեսլականը միտված է էկոհամակարգային մոտեցման, անտառվերականգնման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման վրա հիմնված հարմարվողականության ռազմավարությանը։ Որպես զարգացող և դեպի ծով ելք չունեցող երկիր Հայաստանը բարձր է գնահատում միջազգային օժանդակության անհրաժեշտությունը կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման նպատակով։   Այդ աջակցությունն իր նշանակալի ներդրումն ունի մեր երկրի կլիմայակայուն զարգացման տեսանկյունից՝ 2030 կայուն զարգացման օրակարգին համահունչ և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով»,- նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Պետրոսյանը։