Հնդկաստանում 4 օրում COVID-19-ի մեկ միլիոն նոր դեպք է հայտնաբերվել

Լուրեր

24.04.2026 | 12:18
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է պատրաստում՝ հրադադարի խզման դեպքում
24.04.2026 | 12:10
Ծիծեռնակաբերդ բարձրանալիս քաղաքացի է մահացել // Ադրբեջանով հացահատիկ է գալիս Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
24.04.2026 | 12:03
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը. Պոլսո Հայոց պատրիարքն ուղերձ է հղել
24.04.2026 | 11:55
Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան
24.04.2026 | 11:46
Դրոշ այրելը ակցիա է խաղաղության պայմանագրի չստորագրման համար. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 11:33
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24.04.2026 | 11:24
Հայ սամբիստները 16 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԵԱ-ում
24.04.2026 | 11:12
Ծիծեռնակաբերդ բարձրանալու ճանապարհին քաղաքացի է հանկարծամահ եղել
24.04.2026 | 11:02
ՀՅԴ-ականներն այս տարի չայրեցին Ադրբեջանի դրոշը՝ 2021-ից ի վեր առաջին անգամ
24.04.2026 | 10:49
ՃՏՊ՝ Աշտարակ քաղաքում․ վարորդը հոսպիտալացվել է
24.04.2026 | 10:46
Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
24.04.2026 | 10:37
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ՀՀ ԱԳՆ
24.04.2026 | 10:34
Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարը երեք շաբաթով կերկարաձգեն
24.04.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.04.2026 | 10:10
ԵԱ․ Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները
Բոլորը

Հնդկաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է վատթարանալ․ 4 օրում երկրում հայտնաբերվել է COVID-19-ի մեկ միլիոն նոր դեպք, գրում է Times of India-ն։

Սա երկրում կորոնավիրուսի տարածման արագության նոր ռեկորդ է։ Նախկինում Հնդկաստանում 1 միլիոն վարակման նոր դեպքեր էին գրանցվել 6 օրում։

Վերջին օրերին Հնդկաստանի իշխանությունները գրանցել են ավելի քան 295 հազար COVID-19-ի նոր դեպք։ Չնայած դրան՝ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, այնուամենայնիվ, դեմ է կոշտ լոքդաունին։

«Ես կոչ եմ անում նահանգներին, որպեսզի նրանք լոքդաունը դիտարկեն որպես վերջին տարբերակ։ Նրանք պետք է անկեղծորեն փորձեն խուսափել լոքդաունից ու կենտրոնանան վարակման միկրոգոտիների ուղղությամբ»,- ասել է Մոդին։

Տաթև Ֆռանգյան