Կարևոր է, որ ԵԽԽՎ-ում եվրոպացիներն են խոսում հայ գերիների մասին, բայց ակնկալիքներում զգույշ լինենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկման մասին Factor TV-ի եթերում զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանի հետ

ԵԽԽՎ-ում գերիների հարցով քննարկմանը ի՞նչ նախնական գնահատական կտաք։

-Մեր ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ քննարկումը շատ կարևոր է ԵԽԽՎ-ում, և մենք կարողացանք այն օրակարգային հարց սարքել։ Բոլոր պատվիրակությունները, բոլոր հիմնական քաղաքական խմբերն աջակցում էին այն բաց հարցին, որ հայ ռազմագերիները և այլ պահվող անձինք պետք է օր առաջ վերադարձվեն Հայաստան։

Եվրոպացի պատգամավորները նույնպես միացել էին։ Այնպես չէ, որ միայն հայ պատգամավորներն էին խոսում այդ մասին։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս քննարկումից։

-Ակնկալիքների մասով մենք պետք է բավականին զգուշավոր լինենք, և շատ կարևոր է, իհարկե, որ հենց եվրոպացի պատգամավորներն են այս հարցերի շուրջ խոսում։ Սա ի՞նչ է նշանակում․ այն միջազգային ճնշումը, որ այս հարցի շուրջ մենք կարողանում ենք բանեցնել և ավելացնել Ադրբեջանի նկատմամբ, պետք է անընդհատ պահվի։ Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի մեկ կամ երկու քննարկումից անմիջապես հետո։ Բայց սա, երևի թե, խորհրդարանական վեհաժողովներում եղած ամենակարևոր քննարկումներից մեկն է։ Եվ ամենաբարձր մակարդակով է քննարկվել։

Ռուսական կողմը քվեարկել է «դեմ» կամ «ձեռնպահ» գերիների հարցն օրակարգ մտցնելուն։ Դուք արդյո՞ք խոսել եք ռուս պատգամավորների հետ, թե ինչ է եղել։ Նրանք ի՞նչ պարզաբանումներ ունեն այս հարցում։

-Այո՛, մեր պատվիրակության ղեկավարը խոսել է ռուսական կողմի ներկայացուցչի հետ։ Նրանք բացատրել են, որ տեղի է ունեցել տեխնիկական խնդիր։ Այն հայտարարությունը, որ արել են, տեխնիկականին է վերաբերում, բայց, ըստ էության, նրանք նշել են, որ ունեն կոմունիկացիայի խնդիր։ Դրա պատճառով են իրենք քվեարկել «ձեռնպահ» կամ «դեմ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան