ԱՄՆ կշարունակի աջակցել ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարին. ՀՀ-ում USAID առաքելության ղեկավար

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

USAID հայաստանյան առաքելության ղեկավար Դեյվիդ Հոֆմանն Ամերիկայի Ձայնի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ում USAID ծրագրերին ու նպատակներին

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելությունն անցած տարի ընդունեց հնգամյա ռազմավարության մի նոր ծրագիր, որը կենտրոնացած է երկու հիմնական նպատակների՝ Հայաստանում տնտեսական անվտանգության ապահովման ու ժողովրդավարության զարգացման վրա, Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանն է ասել USAID հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը:

«Մենք այն անվանում ենք CDC կամ երկրի զարգացման համագործակցության ռազմավարություն, որն իրապես շեշտում է մեզ համար առանցքային այդ երկու բառերը՝ զարգացումն ու համագործակցությունը»,- նշել է Հոֆմանը:

Ռազմավարությունը բացահայտում է ծրագրի իրականացման ուղիներն ու համագործակցության եզրերը: Այն որոշակիորեն տարբերվում է նախկինում որդեգրած ավելի ավանդական մոտեցումներից: Նոր ռազմավարությամբ ծրագրերի իրականացումը միտված է ավելի կայուն և երկարարտև արդյունքների գրանցմանն ու շահագրգիռ կողմի հետ համատեղ աշխատանքին՝ կարիքների ձևավորումից մինչև ծրագրի իրականացում:

«Դա մի փոքր ավելի դանդաղեցնում է գործընթացը, քանի որ պահանջում է ավելի շատ քննարկումներ, հատկապես Երևանից դուրս եղած դեպքերում, երբ անհրաժեշտ է պարզել, թե որոնք են մարդկանց իրական կարիքները: Սակայն համոզված ենք, որ դա կհանգեցնի ավելի բարձր որակի արդյունքների, ավելի կայուն երկարաժամկետ հեռանկարով»,- ասում է Հոֆմանը:

USAID առաքելության ղեկավարն ընդգծում է՝ ամերիկյան կողմը շատ արագ արձագանքել է անցած տարի Հայաստանի առջև ծառացած կարևոր երկու մարտահրավերներին՝ ԼՂ-ում պատերազմի հետևանքով առաջ եկած մարդասիրական ճգնաժամին և կորոնավիրուսի համավարակի տարածմանը: Մարդասիրական օժանդակության առումով USAID-ին թիրախավորել է նաև պատերազմի արդյունքում տեղահանված անձանց:

«Մեզ հաջողվեց ապահովել COVID-19-ի հավելյալ օժանդակություն, որը պետք է օգներ ԼՂ-ից տեղահանվածներին, ինչպես նաև ՀՀ-ում տեղահանված ընտանինքերին ընդունած համայնքներին: Մեր գործընկերների՝ առողջապահության նախարարության, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ սերտ համագործակցությամբ, կարողացանք ապահովել COVID-19-ի երրորդ լրացուցիչ օժանդակությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այս երկու ճգնաժամերի հետևանքներին»,- նշում է Հոֆմանը:

Տնտեսկան անվտանգության և ժողովրդավարական զարգացման ոլորտներին զուգահեռ USAID-ի առաքելությունը աջակցում է երկրում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը: Հոֆմանը շեշտում է՝ հանրային հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության համար այս ոլորտը շարունակում է մնալ առաջնային:

«Ի պատասխան՝ մենք նախաձեռնել ենք ու մի քանի շաբաթ առաջ մեկնարկ տվել հակակոռուպցիոն մի ծրագրի, որը մեր ամենամեծ նախագծերից մեկն է: 10 միլիոն դոլար արժողությամբ հնգամյա այս ծրագիրը կոչվում է «Integrity» և միտված է կարևոր մի շարք հակակոռուպցիոն հաստատությունների ամրապնդմանը: Համագործակցելու ենք այնպիսի կառույցների հետ, ինչպիսին է, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ այլ շահագրգիռ հաստատություններ՝ երկրում հաշվետվողականության ամրապնդման նպատակով»,- ասում է Հոֆմանը:

Նա վստահեցնում է՝ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել ՀՀ-ին հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում՝ այս ուղղությամբ մեծացնելով իր ներկայությունն ու ջանքերը մոտակա տարիներին: Նպատակն է՝ ոչ միայն հակակոռուպցիոն օրենսդրական դաշտի կատարելագործումը, այլ նաև հանրային շրջանում հակակոռուպցիոն մշակույթի ձևավորումը՝ կոռուպցիայի նկատմամբ հանրային անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմամբ:

Հոֆմանը կարևորում է ամերիկյան կողմի արձագանքն անցած տարվա ճգնաժամերի արդյունքում ՀՀ-ի առջև ծառացած մարդասիրական խնդիրների կարգավորմանը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծում է՝ առաքելության ջանքների զգալի հատվածը կենտրոնացած է նաև երկարաժամկետ զարգացման նախաձեռնությունների վրա, որոնց նպատակն է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավումը օտարերկրյա ներդրումների խրախուսման համար:

Այս ուղղությամբ նախաձեռնած «Business Enabling Environment Program» նախաձեռնությունն աշխատանք է տանում պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ՝ օտարերկրյա ներդրումների հիմնական խոչընդոտները բացահայտելու նպատակով: Առաքելության ղեկավարը գտնում է, որ հաջողության պարագայում ծրագիրը որակապես կբարելավի ներդրումային միջավայրը ՀՀ-ում: