Թող մի 20 օր էլ հետաձգվի արտահերթը, բայց լինի էապես բարեփոխված ընտրական օրենսգրքով․ Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
Բոլորը

Հայաստանի նախընտրական իրավիճակի, դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Պարո՛ն Բարսեղյան, Վենետիկի հանձնաժողովն արդեն ուղարկել է իր դիրքորոշումը Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին։ Մեր հարցազրույցի պահի դրությամբ՝ այն դեռ չի հրապարակվել։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք։

-Այդպիսի հաստատությունները պետք է ընդունել որպես խորհրդատվական կառույցներ, ինչի համար էլ նրանք հենց ստեղծված են։ Նախևառաջ՝ այս փոփոխությունները պետք է վաղուց արվեին։ Դրանք պատրաստ էին 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, չստացվեց։ Բայց գոնե 2019-ի ամռանը, իմ խորին համոզմամբ, կարելի էր Ընտրական օրենսգիրքն արմատապես բարեփոխել։ Իշխանությունը չուզեց դա անել՝ երևի մտածելով, որ ժամանակ ունի, բայց դա սխալ է։

Հիմա խոսակցություն կա այն մասին, թե՝ վա՜յ, բա չենք հասցնելու, նույնիսկ որ Վենետիկի հանձնաժողովի այս կարծիքը գա, և խորհրդարանն ընդունի, կարող է պատահի՝ ՀՀ նախագահն էլի որոշի տատամսել, մտածել մի քանի օր, հետո հայտարարել, որ համաձայն չէ փոփոխություններին, բայց և չի դիմում ՍԴ, բա ի՞նչ է լինելու, չենք հասցնելու այդ դեպքում հունիսի 10-ին․․․։ Այդ հունիսի 20-ն ի՞նչ մի ամսաթիվ է, Նոր տարվա գալու օ՞րն է, ի՞նչ է։ Թող մի 20 օր հետո լինի կամ 15 օր հետաձգվի խորհրդարանական ընտրությունը, բայց լինի էապես բարեփոխված Ընտրական օրենսգրքով։

-Համամասնականի դեպքում գաղափարների վրա է դրվում շեշտը։ Քարոզարշավը, ըստ էության, մեկնարկել է, հիմա գաղափարների բախում տեսնո՞ւմ եք։

-Սա մեր տասնամյակների երազանքն է եղել՝ ունենալ իսկապես իրատեսական, չափելի ծրագրերով քաղաքական ուժեր, որ բացես, կարդաս, կարողանաս համեմատել, հասկանաս, որ ոչ թե հեքիաթ է պատմում, այլ տեսնում է, թե այս խնդիրներն ինչպես են լուծվելու։ Ինձ շատ հետաքրքիր է՝ ոչ թե ծրագրերում ինչ են նախատեսում անել, այլ ինչպես են նախատեսում անել։

Հարգելի՛ ընտրողներ, գալու են ձեր դուռը, ասեն՝ մենք լինելու ենք տարածաշրջանի վագրը, ամենաուժեղ պետությունը, ամենազիլ բանակը, առաջավոր գիտության տերը, բան․․․ Գիտենք, լինելու ենք, հաշվեք, որ դա ձեր անձնագրի մեջ գրած է։ Կապ չունի, թե որ քաղաքական ուժն է եկել ձեր դուռը։ Հարցրեք՝ ինչպե՞ս։ Թող կարողանան այդ քաղաքական ուժերը ցույց տալ իրատեսական ճանապարհները՝ չափելի, ոչ թե հեքիաթային։

-Դատարանների թեմայի մասին երկար ձգձգված գործերից մեկը Մարտի 1-ի գործն էր, որում շատ սկզբունքային փոփոխություն եղավ։ Ամիսներ առաջ, մեկ տարի առաջ կարելի՞ էր ենթադրել նման զարգացում։

-Այն պահից սկսած, երբ խորհրդարանն այնպիսի մարդկանց ընտրեց դատական ատյանների անդամներ, որոնց մասին հանրության կարծիքն ընդգծված բացասական էր կամ էապես բացասական էր, այդ պահերից շատ լուրջ հարցեր առաջացան, թե այս ո՞ւմ եք դուք ուղարկում Սահմանադրական դատարան։

Ցավալին այն է, որ ոչ միայն իշխանությունն է քաղում այդ պտուղները, այլ ամբողջ հանրությունն է քաղում իրենց ընտրության պտուղները։ Հիմա ես էլ ասում եմ՝ երևի մենք ենք սխալ ընտրություն կատարել, որ ձեզ ենք ընտրել, եթե դուք ճիշտ եք։ Հիմա եկեք, կողմնորոշվեք՝ պարո՛ն Սիմոնյան, պարո՛ն Միրզոյան, դո՞ւք եք սխալ ընտրել Սահմանադրական դատարանի անդամներին, թե՞ մենք ենք ձեզ սխալ ընտրել։ Եվ այդ սխալները գին ունեն։ Հանրային վստահության գին ունեն, հույսերի ոչնչացման գին ունեն և այլն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան