Թուրքական զորքերը ռմբակոծել են Սիրիայում խաղաղ բնակավայրերը․ կան վիրավորներ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական զորքերի ու Անկարայի ենթակայության ներքո գործող վարձու զինյալների հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի Ռաքքա բնակավայրից հյուսիս տեղակայված խաղաղ բնակավայրերը։ Սիրիական SANA գործակալության հաղորդմամբ՝ կրակոցների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ կան։

Գործակալության աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ բնակավայրերը ռմբակոծվել են թուրքական զորքերի ու Անկարային ենթակա ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայրերից՝ Թուրքիայի հետ սահմանի մոտերքից։ Առավել շատ տուժել են Այն-Իսա շրջանի Սեյդա բնակավայրն ու այնտեղ տանող ճանապարհները։ Տարածաշրջանի բնակելի տներին լուրջ վնաս է հասցվել, ընդգծում է գործակալությունը։

Անցյալ տարվա դեկտեմբերին ռազմական գործողությունները վերսկսվեցին Այն-Իսա քաղաքի շրջակայքում, որը գտնվում է Հալեպ-Ղամիշլի ռազմավարական մայրուղու հարեւանությամբ: «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) կոալիցիայի քուրդ մարտիկները հետ են մղել Անկարայի աջակցությունը վայելող աշխարհազորայինների մի քանի գրոհները: SDF-ի հրամանատարությունը հրաժարվել է դուրս բերել իր զորքերը Այն-Իսայից և դրա շրջակայքից:

Տաթև Ֆռանգյան