Սինգապուրում ստեղծել են 2 րոպեում շնչառության միջոցով կորոնավիրուս հայտնաբերող սարքավորում

Լուրեր

24.04.2026 | 16:45
Ադրբեջանում Պետական ​​զորահավաքային ծառայության ութ պաշտոնյա է ձերբակալվել
24.04.2026 | 16:33
Փաշինյանը մի քանի տարի է` խաղաղության գործընթաց է իրականացնում, արդյունքը ո՞ւր է. Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:22
Սա տարածքային պահանջ չէ, իրավունքների հետևից գնալ է. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:10
Զախարովան՝ ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության տեղակայման մասին
24.04.2026 | 15:59
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին այցելել է Ծիծեռնակաբերդ
24.04.2026 | 15:48
Քոչարյանի ընտանիքի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին այսօր տարածվող լուսանկարները հին են
24.04.2026 | 15:40
Վահան Կոստանյանը եվրոպացի դիվանագետներից նվերներ է ստացել
24.04.2026 | 15:32
Կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ. ԵԺԿ
24.04.2026 | 15:21
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի նախագահ
24.04.2026 | 15:16
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը և Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում են
24.04.2026 | 15:11
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»
24.04.2026 | 15:02
Նոր տոներ, նոր հանգստյան օրեր․ պատգամավորն առաջարկում է տոնացույցում փոփոխություններ կատարել
24.04.2026 | 14:53
Կիսում եմ անցյալում հայ համայնքի ապրած ցավը. Էրդողանը կրկին «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործել
24.04.2026 | 14:41
Մենք պատրաստ ենք գնալ լուծումների և գտնել հաշտության բանալին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:38
Պետք է լինի խաղաղություն, բայց ոչ սեփական պատմության ուրացմամբ. Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սինգապուրում մշակվել է կորոնավիրուսի հայտնաբերման նոր սարք, որը վիրուսը հայտնաբերում է շնչառության միջոցով։  Covid-19-ը հայտնաբերող նման սարքավորումների զանգվածային կիրառումը հնարավոր կլինի արդեն շուտով։ Այն թույլ կտա անվտանգ ճամփորդել ու լայնածավալ միջոցառումներ կազմակերպել, հաղորդում է սինգապուրյան The Straits Times-ը։

Պարբերականը գրում է, որ սինգապուրյան Silver Factory Technology ընկերությունը համագործակցում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի (NCID), «Չանգի» օդանավակայանի և «Certis» ընկերության հետ՝ այս շնչառական սարքերի զարգացման համար։

Տեղեկացվում է, որ Silver Factory-ի TracieX թեստավորման սարքը գրեթե նույնքան ճշգրիտ է գործում, ինչպես ՊՇՌ թեստերը, սակայն, ի տարբերություն վերջինի, թեստի պատասխանը հայտնի է լինում 2 րոպե անց։ Բացի այդ, այն նաև ավելի մատչելի է՝ շուրջ 20 դոլար։

Silver Factory ընկերությոնից հայտնել են, որ փորձարկումներն արդեն սկսվել են NCID-ում, «Չանգի» օդանավակայանի տերմինալներից մեկում և Certis ընկերությունում։ Մինչ օրս ավելի քան 400 անհատ այս կերպ թեստավորվել է։

Տաթև Ֆռանգյան