ԱՀԿ-ն 3 ամսով երկարացրել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակը

Լուրեր

09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 3 ամսով երկարացրել է արտակարգ իրավիճակը, պատճառը շարունակում է մնալ կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին Ժնևում հայտնել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեն, որի նիստում մանրամասն վերլուծել են իրավիճակը:

Աշխարհում Covid-19-ով վարակման դեպքերի թիվն անցել է 142․700․000-ը։ Ընդ որում, ինչպես նկատել են կազմակերպությունում, վարակվածների թիվն ավելանում է հատկապես 25-59 տարեկանների շարքում։ Պատճառը սոցիալական կապերն են, իսկ տարածման արագությունը գնահատվել է որպես «անհանգստացնող»։

Սրա հետ մեկտեղ, առանձին երկրներում նկատվում է համաճարակի թուլացում։ Այսպես՝ Հունգարիայում բացվել են մանկապարտեզներն ու դպրոցները, Պորտուգալիայում՝ առևտրի կենտրոնները, միջնակարգ դպրոցներն ու համալսարանները, թույլատրվում է այցելել փակ տարածքներում գտնվող ռեստորաններ ու սրճարաններ, բացվել են չվերթները դեպի Մեծ Բրիտանիա ու Բրազիլիա։ Դպրոց են գնում նաև Սերբիայում, Սլովակիայում։ Շվեյցարիայում ևս 4 ամսվա դադարից հետո մարդկանց թույլատրվում է այցելել կինոթատրոններ, համերգասրահներ ու ֆիթնես կենտրոններ։

Տաթև Ֆռանգյան