Պուտինն ընդունել է Բայդենի հրավերը՝ մասնակցելու կլիմայի հարցով գագաթնաժողովին
Քաղաքականություն
19.04.2021 | 18:06Ապրիլի 22-ին Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա կլիմայի հարցով գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 22-23-ին առցանց ձևաչափով տեղի ունենալիք գագաթնաժողովին հրավիրել է մասնակցելուհամաշխարհային 40 առաջնորդների, այդ թվում նաև՝ իր ռուս գործընկերոջը։
«Վլադիմիր Պուտինը կներկայացնի ՌԴ մոտեցումները լայնածավալ միջազգային համագործակցության վերաբերյալ, որն ուղղված կլինի կլիմայի համաշխարհային փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Տաթև Ֆռանգյան