Իրանում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Քաղաքականություն
18.04.2021 | 14:47Այսօր ժամը 11.00-ի շրջանակներում, սեյսմոլոգները գրանցել են 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իրանի հարավային մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է RT-ն:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշիր քաղաքից շուրջ 100 կմ հեռավորության վրա:
Տուժածների եւ հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ ներկայում չկան: