Եթե ԳՇ պետը գալիս ասում է՝ հնարավոր չէ կռվել, սա պետք է հետևանք ունենա. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Անվտանգության խորհուրդը ապրիլի 15-ին հրապարակել է Անվտանգության խորհրդի նիստից գաղտանզերծված փաստաթուղթ, ըստ որի` Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին չի ասել, որ պատերազմը պետք է կանգնեցնել: Մինչդեռ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում չէր հերքել, որ Օնիկ Գասպարյանը նման բան է զեկուցել:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ եթե ԳՇ պետը գալիս ասում է՝ հնարավոր չէ կռվել, սա պետք է հետևանք ունենա, բայց վստահ է, որ Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն չի արել:

Խաչատրյանն անդրադարձավ գաղտնազերծված փաստաթղթին: Նրա խոսքով՝ նման փաստաթուղթ հնարավոր չէ կազմել հենց այնպես, քանի որ այն քաղվածք է նիստից, որի տակ ստորագրում են համապատասխան մարդիկ, կան նաև ձայնագրություններ: Հետևաբար՝ նիստի արձանագրությունը հնարավոր չէ փոխել:

«Ձայնագրություն կա, ինչը փաստում է դրա ճշմարտացիությունը, չի կարող արձանագրվել մեկ բան, որը տեղի չի ունեցել»,- նշեց Մկրտչյանը:

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի կոչին, որով նա դիմել է ԱԺ  նախագահին, խմբակցությունների ղեկավարներին՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, Արմեն Խաչատրյանն ասաց, որ քննիչ հանձնաժողով անպայման ստեղծվելու է:

Մանրամասները՝ տեսանյութում: