Ալիևը նախ թող ասի, թե իր ապուպապերը որտեղի՞ բնակիչ են. Խաչատրյանը՝ Զանգեզուրի շուրջ նկրտումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալիևի բացարձակ ցինիզմն ու պոռոտախոսությունը՝ Զանգեզուրն ադրբեջանական տարածք համարելու, Երևան հասնելու վերաբերյալ, կապում եմ նրա հոգեվիճակի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ես հարցով կպատասխանեմ Ալիևի այդ հոխորտանքին, նա թող ասի, թե իր պապն ու ապուպապը ո՞ր երկրի քաղաքացիներ են եղել: Հաստատ այս հարցին ինքը չի կարող պատասխանել, որովհետև իր ղեկավարած պետությունն այդքան պատմություն չունի, որ անունը դնեին Ադրբեջան»,- ասաց Արմեն խաչատրյանը:

Շարունակո՞ւմ է պնդել, որ Սյունիքն անվտանգ է, այս հարցին ի պատասխան Արմեն Խաչատրյանը նշեց. «Սյունիքում լինում եմ ամեն շաբաթ, չգիտեմ՝ այդ որ լրատվամիջոցն է ասել, որ գիշերով եմ գնում, այո, եթե աշխատանքից հետո եմ գնում, ապա գիշերով եմ հասնում: Ինչ վերաբերում է Սյունիքի անվտանգությանը, ապա կարող եք ավելի գիտական մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե միջանցքներում և այստեղ-այնտեղ մարդիկ գտնել, որ խիստ շահագրգրռված են խոսել, այլ անձամբ գնալ Սյունիք և մոնիտորինգ անել՝ այնտեղ անվտա՞նգ է, թե՞ ոչ: Սյունիքում խնդիրները բազմաթիվ են, այն դարձել է անմիջական սահման, այդ սահմանի հետ կապված մեծ աշխատանք կա անելու: Իհարկե, այդ աշխատանքները հեռու են վերջնական լինելուց, քանի որ շատ աշխատանքներ կան անելու՝ տեսահսկման համակարգերի տեղադրում, փշալարեր, հենակետերի ավելացում և այլն: Պատերազմից հետո խոսել, որ ամեն ինչ շատ լավ է և անվտանգ է, իհարկե, ճիշտ չի լինի»։

Դիտարկմանը, որ Սյունիքում ադրբեջանցի զինվորները բնակիչների մեքենաների վրա են քարեր նետում, կովեր են գողանում, Արմեն Խաչատրյանը նշեց,որ կովերի փաստով ուսումնասիրություններ են արվում: Հետևաբար, որպեսզի նման դեպքեր այլևս չլինեն, այնտեղ շատ մեծ աշխատանք կա անելու:

Մանրամասները՝ տեսանյութում: