«Ազատություն» ռադիոկայանը դիմել է ՄԻԵԴ՝ խնդրելով պաշտպանել ՌԴ իշխանություններից

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Ազատ Եվրոպա / Ազատություն» ռադիոկայան ամերիկյան լրատվական ընկերությունը (РСЕ/РС) հայտարարել է, որ իր մոսկովյան բյուրոն, ի դեմս «Ազատություն» ռադիոկայան ՍՊԸ-ի, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ խնդրելով կանխել ընկերությունից հսկայական տուգանքների գանձումը՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը չպահպանելու մեղադրանքով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Ռուսաստանի իշխանությունների գործողությունները խախտում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու և խոսքի ազատության իրավունքը: Դատարանը պարտավոր է միջանկյալ միջոցներ կիրառել, քանի որ եթե դա չարվի,« Ազատություն» ռադիոկայանն ու նրա գլխավոր տնօրենը կարող են անդառնալի վնաս կրել»,- ասված է դիմումի մեջ:

Փաստաթղթում շեշտվում է նաև, որ «Ազատության ռադիոյի հետապնդումը կարող է բացասաբար ազդել Ռուսաստանում այլ անկախ լրատվամիջոցների ճակատագրի վրա»:

2021 թվականի սկզբից «Ռոսկոմնադզոր»-ը կազմել է հարյուրավոր արձանագրություններ ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի և նրա գլխավոր տնօրեն Անդրեյ Շառոյի․ տուգանքների ընդհանուր գումարը գերազանցում է 100 միլիոն ռուբլին:

«Ազատություն» ռադիոկայանի միջնորդագրում նշվում է, որ եթե տույժեր գանձվեն նույն տեմպերով, ապա տարեվերջին դրանց գումարը կհասնի 33 մլն դոլարի, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանում «Ազատություն» ռադիոկայանի բովանդակության արգելափակմանը, Շարոյի անձնական սնանկացմանը և երկու տարվա ազատազրկմանը։

 

Տաթև Ֆռանգյան