Պարտավոր եք հավատալ Նիկոլ Փաշինյանին. Մհեր Գրիգորյանն՝ ԱԽ նիստի և Օնիկ Գասպարյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը, քննարկումները ու նյութերը գաղտնի են, և դրանք կարող են հրապարակվել այնքանով, որքանով թույլատրելի են դառնում տվյալ պահին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի՝ ԶՈՒ նախկին Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի  զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակմանը։

«Հրապարակվում է այն բավարար չափով տեղեկատվությունը, որի շրջանակներից ես չեմ կարող դուրս գալ, որովհետև իրավունքը չունեմ: Այո, ես մասնակից եղել եմ այդ նիստին և համարում եմ, որ նիստի հետ կապված եղել է հրապարակված մաս, որը բավարար է, որպեսզի բոլոր հարցերը պատասխան ունենան»,- նշեց նա:

Հարցին, թե Օնիկ Գասպարյանն ի վերջո ասել է, որ պետք է դադարեցնել պատերազմը, որովհետև մեր ռեսուրսները բավարար չեն․ «ԱԽ նիստում ով ինչ է ասել, ես կարող եմ խոսել դրա մասին այնքան, որքանով նյութը հրապարակային է։ Ավել բան ես, միևնույնն է, չեմ ասի, որովհետև դա գաղտնիք է»։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ նախօրեին հրապարակված փաստաթուղթն ավելի շատ հարցեր է առաջացանում՝ հաշվի առնելով, որ փաստաթղթում կան հատվածներ, որոնք փակված էին, քանի տալիս պատասխաներ, Մհեր Գրիգորյանը հակադարձեց․ «Բացարձակ։ Ի վերջո, վարչապետը հայտարարել է՝ ինչ է տեղի ունեցել, դուք չե՞ք հավատում։ Դուք պարտավոր եք հավատալ որոշ իմաստով, որովհետև պետական  առաջին պաշտոնյան ձեզ ասում է»։

Մանրամասները՝ տեսանյութում: