Երբ զանգ է գալիս, զգում եմ ԱԱԾ-ն լսում է, մի հատ բարևում եմ կապիտանին, հետո շարունակում․ Տ․ Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր խորհդարանում իր ելույթը սկսեց «լուռ աշխատեք, թողեք ձեր հաջողությունները աղմկեն ձեր փոխարեն» արտահայտությամբ, ապա նկատեց՝ Հայաստանի կառավարությունը հակառակ սկզբունքն է որդեգրել. աղմկում է և արդյունքը՝ անհաջողություններ։

«Հիմա մենք կառավարության ծրագրի կատարողականն ենք քննարկում, սա լուրջ գործընթաց է, քանի որ սրա արդյունքում եթե մենք որոշենք, որ կառավարությունը լավ չի աշխատել անցած տարի, պետք է որոշակի հետևանքներ առաջանան։ Բայց ես չեմ տեսնում այստեղ այդ լրջությունը, որովհետև իշխանական պատգամավորները նախընտրական քարոզչությամբ են զբաղված, ընդդիմադիրների հարցերն անտեսվում են և այլն։ Սա պետականության նկատմամբ անլուրջ, քամահրական և անընդունելի վերաբերմունք է»,- կարծիք հայտնեց պատգամավորը։ Ըստ նրա, ՀՀ պետականության 30-ամյա պատմության մեջ այս իշխանությունն ունի 3 տարվա պատասխանատվություն, այսինքն՝ ուղիղ 10 տոկոս պատասխանատվությունը հենց այս իշխանությանն է։

Տաոն Սիմոնյանը նկատեց՝ իրեն զարմացրել է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը, թե ինքը կանխատեսել էր պատերազմը, սակայն պետական ինստիտուտներն այլ կանխատեսում էին կատարել և բնականաբար, դա թուլացրել էր զգոնությունը, և հայկական կողմը, ըստ էության, պատրաստ չէր այն ամենին, ինչ տեղի ունեցավ։

ԼՀԿ-ական պատգամավորը հարց հնչեցրեց՝ իսկ ինչո՞վ էր զբաղված հայկական պետական ապարատն այդ ժամանակ։ «Պատահականություն չէր, որ հուլիսին հարձակվեցին Տավուշի ուղղությամբ։ Դրանից հետո արդեն երկրորդ թղթապանակով ադրբեջանցիները սկսեցին այցելել եվրոպական երկրների ԱԳՆ-ներ։ Երկրորդ թղթապանակում էլ ասվում էր՝ այ, որ ասում էինք, տեսեք, հայերն արդեն սկսել են փաստացի հարվածներ հասցնել»,- նշեց նա։

Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ԱԱԾ-ն բացի ընդդիմադիրներին գաղտնալսելուց, սատանա փնտրելուց, էլ ինչո՞վ էր զբաղված։

«Երբ զանգ է գալիս, զգում եմ ԱԱԾ-ն լսում է, մի հատ բարևում եմ կապիտանին, հետո շարունակում: Էս ռեսուրսը փոխանակ ուղղեք պետական նպատակներին, ուղղորդում եք չգիտեմ ինչի ուղղությամբ։ 2020-ի առաջին 6 ամիսը ՍԴ այսպես կոչված ճգնաժամին նվիրվեց։ Համայն հայության մեծագույն իմքայլական սահմանադրագետը նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, և պատմության մեջ մնաց որպես հայկական Թովմաս Ջեֆերսոն։ Ձեզ գոհացնո՞ւմ է արդյունքը։ Հակասահմանադրական ճանապարհով սահմանադրական փոփոխություններ գրանցեցիք՝ չհասնելով այն նպատակին, որը դրել էիք ձեր առջև…։ Աղմուկ, ոչ մի գործ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: