Բուժումը թողած, կրկին ռազմաճակատ մեկնած քաղաքացիները դուրս են մնում աջակցության ծրագրից․ Ս․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

«Վիրավորներին տրամադրվող աջակցության ծրագրերում բազմաթիվ խնդիրներ կան»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Նա նշեց, որ քաղաքացին վիրավորում է ստացել, որից հետո 2 օր ստացիոնար բուժում է ստացել. «Հայրենասիրությունից ելնելով՝ չի շարունակել բուժումը և մեկնել է ռազմաճակատ: Սակայն քանի որ սահմանվել է ժամկետ, ըստ որի՝ 3 օր և ավելի ստացիոնար բուժում ստացածներն են կարողանում օգտվել աջակցության ծրագրերից, այս քաղաքացին չի ստանում աջակցություն։ Ստացվում է, որ այն քաղաքացինեը, որոնք հայենասիրությունից դրդված չեն սպասել և մեկնել են առաջնագիծ, դուրս են մնում աջակցության ծրագրերից։ Եվ արդյունքում՝ հայրենասիրությունը ստորադասվում է»,- շեշտեց պատգամավորը։

Արձագանքելով նրա խոսքին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խնդրեց, որ ցանկացած նմանատիպ դեպքի մասին տեղեկատվություն տրամադրել իրենց.«Ուղղակի պատկեացրեք, որ այդ  3 օրվա փոխարեն նշվեր 1 օր, ինչ քաոտիկ վիճակ կստեղծվեր։ Կստացվեր, որ ցանկացած անձ, որն ունի վնասվածք, ավտոմատ կդառնա շահառու։ Ուստի պետք է ցանկացած նման դեպք դարձնել քննարկման առարկա և արագ լուծում տալ»:

Սրբուհի Գրիգորյանն էլ հակադարեց՝ ասելով, որ այդ դեպքում էլ ոտքի թեթև վիրավորում ստացած, բայց 3 և ավելի օր ստացիոնար բուժում ստացած քաղաքացին ստանում է աջակցություն, ուստի արդարության մասին խոսք լինել չի կարող։

«Ես առաջարկում եմ, որ ոչ թե բուժման օրերը հաշվի առնվեն, այլ՝ վիրավորման ծանրությունը»,- ասաց պատգամավորը։ Մհեր Գրիգորյանը նշեց, որ համաձայն է նրա հետ։

Մանրամասները՝ տեսանյութում: