Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն՝ նա մերժել է արժանապատիվ խաղաղության Լևոն Տեր-Պետրոսյանի նպաստավոր առաջարկը և երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ․ Լևոն Զուրաբյան

Լուրեր

17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքի համաձայն, Լեւոն Տեր֊Պետրոսյանը 2018 թվականին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրան առաջարկել է ընդունել Մինսկի խմբի համանախագահների պլանը, որի վերջին տարբերակը ներկայացվել է 2019 թվականի հունիսին։

Համաձայն այդ պլանի՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեին հինգը շրջանները, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը ամբողջ ԼՂԻՄ֊ի եւ Լաչինի ու Քելբաջարի շրջանների նկատմամբ, իսկ այդ շրջանների վերադարձը կապվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծման հետ, այսինքն՝ թողնվում էր ապագա սերունդներին։ Հաստատվում էր խաղաղություն, որի պայմաններով Ադրբեջանը ստանձնում էր ուժի չկիրառման միջազգային պարտավորություն։ Որպես լրացուցիչ երաշխիք տեղակայվում էին խաղաղապահ զորքեր։

Հիմա ի՞նչ է ստացվում. Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն, նա մերժել է արժանապատիվ խաղաղության այս նպաստավոր առաջարկը եւ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ, տալով հազարավոր զոհեր, ավերելով Ղարաբաղը, կորցնելով Շուշին, Հադրութը, Քելբաջարը եւ Լաչինը, եւ պատճառելով Հայաստանին անթիվ֊անհամար բարոյական, հոգեւոր եւ տնտեսական կորուստներ։ Ազգակործան պատուհասը պոզով֊պոչո՞վ ա լինում։»,- գրել է Զուրաբյանը։