Human Rights Watch-ի ղեկավարը դատապարտում է Ալեքսեյ Նավալնիին բանտում պահելու պայմաններն ու վերաբերմունքը

Լուրեր

17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
Բոլորը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը Պոկրովսկիի գաղութում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվողը համարում է «ընդդիմության առաջնորդին դաժանորեն նվաստացնելու փորձ», գրում է Ամերիկայի ձայնը։

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռոթը նշել է, որ կազմակերպությունը չունի բանտարկյալին տեսակցելու հնարավորություն, և իրավապաշտպանները բառացիորեն հատիկ առ հատիկ են հավաքում տեղեկություններ Նավալնիի կացության մասին:

Ըստ Human Rights Watch- ի ղեկավարի, ինքը տեսել է քաղաքական գործչին «կոտրելու» փորձեր, որոնց նպատակը հենց բանում Նավալնին բռնության ենթարկելն է: Նրան ամեն ժամ արթնացնում են`ստուգելու համար, թե արդյոք նա չի փախել: Բացի այդ, ընդդիմադիրը մի քանի առողջական խնդիր ունի: Խոսքը երկու միջողնային ճողվածքների մասին է, որոնք ուժեղ ցավեր են պատճառում Նավալնիին: Վերջինս ունի շնչառական հիվանդություններ և բարձր ջերմություն: Չնայած դրան, Նավալնիին մերժում են անկախ բժշկական օգնություն տրամադրել, ասում է իրավապաշտպանը:

Քեննեթ Ռոթը շեշտում է, որ մարդու իրավունքների պաշտպանները շատ մտահոգված են Նավալնիի վիճակով: Եթե Նավալնին մահանա գաղութում, «աշխարհը կլցվի կատաղությամբ», – ասել է նա «Դոժդ»-ին տված հարցազրույցում:

Դիմելով Ռուսաստանի իշխանություններին ՝ Human Rights Watch- ի ղեկավարն ասում է. «Մի փորձեք ինքներդ ձեզ հիմարի տեղ դնել ՝ կարծելով, որ եթե ձերբազատվեք Նավալնիից, եթե նրան ուղարկեք բանտ, կազատվեք ռուս ժողովրդի ժողովրդավարության ցանկությունից:

Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը Ալեքսեյ Նավալնիին ուղղիչ գաղութ էր ուղարկել 2013 թվականի Իվ Ռոշեի քրեական գործով, ինչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անօրինական է համարել: Ընդդիմադիրը ստիպված է լինելու բանտում անցկացնել մոտ երկուսուկես տարի:

Բանտարկվելուց մեկուկես ամիս անց էր Նավալնին հայտարարել իր առողջության կտրուկ վատթարացման մասին: Նրա խոսքով ՝ ինքը մեջքի ուժեղ ցավեր է ունենում և վերջույթների զգայունությունը վերանում է: Միևնույն ժամանակ, Նավալնին չի ստանում պատշաճ բժշկական օգնություն, իսկ գաղութի ղեկավարությունը թույլ չի տալիս քաղաքացիական մասնագետներին այցելել իրեն: Սակայն բանտերի ծառայությունը հերքում է Նավալնիի առողջական խնդիրների մասին այս լուրերը:

Մարտի 31-ից Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել ՝ պահանջելով թույլ տալ, որ բժիշկն այցելի իրեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գաղութի վարչակազմը սպառնում է Նավալնին բռնի կերակրմամբ:

Ապրիլի 13-ին ապակու հետեւից հեռախոսային զրույցից հետո Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիան Instagram- ում գրել է, որ իր ամուսինը կորցրել է 76 կիլոգրամ քաշ, «դժվարությամբ է խոսում» և ժամանակ առ ժամանակ քնում է»: Նավալնայան նշել է, որ քաղաքացիական բժշկին երբեք թույլ չեն տվել այցելել ամուսնուն:

«Սակայն ես գիտեմ, որ նա չի հանձնվելու», – ասել է քաղաքական գործչի կինը: