Թուրքիան` ռուս-ուկրաինական հակամարտության միջև. VOA

Լուրեր

30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության պայմաններում մեջտեղում է այսօր հայտնվում Թուրքիան: Երբ ռուսական եւ ուկրաինական զորքեր են կուտակվում Դոնբասի շուրջը, Էրդողանը հայտնվում է որպես ուկրաինական կողմից պաշտպան, գրում է Ամերիկայի ձայնը:

«Որպես Թուրքիա, մենք հստակ կերպով պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքինշխանությունը», հայտարարել է նա Անկարա ժամանած Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Երկու այս պետությունները, որոնք ունեն պաշտպանական բնագավառում համագործակցության պայմանագիր, գուցեեւ քննարկում են ուկրաինական նավատորմը թուրքական արտադրության ԱԹՍ-ներով համալրելու հարցը:

Պաշտպանության հարցերով թուրք վերլուծաբան Արդա Մեվլութօղլուի խոսքերով, «Սիրիայում, Լիբիայում ու Լեռնային Ղարաբաղում թուրքական դրոնների ցույց տված արդյունքը գայթակղել է Ուկրաինային ձեռք բերելու համար նման սարքեր այնպիսի վճռորոշ տարածքներում կիրառելու նպատակով, ինչպիսին է Դոնբասը»:

Սակայն թուրքական ԱԹՍ-երի կիրառումն Ուկրաինայում կարող է սրել լարվածությունը Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ:

Ինչպես Արտաքին քաղաքականության հարցերով Թուրքիայի հաստատության տնօրեն Հուսեյին Բագչին է ասում, «Եթե Ուկրաինան թուրքական դրոններ կիրառի ռուսական հրասայլերի դեմ, այնժամ մենք կունենանք խնդիրներ»: Չնայած դրան, Թուրքիան կարծես թե արդեն պատրաստվում է եւս 25 դրոն վաճառել Ուկրաինային:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը նախազգուշացրել էր Անկարային հեռու մնալ զենքերի նոր վաճառքից: Դրան զուգահեռ, Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է ճամփորդական թռիչքները դեպի Թուրքիա, պատճառաբանում քովիդ հիվանդության տարածումը: Սակայն փորձագետները լավ են հասկանում, որ այն Մոսկվայի կողմից ճնշում գործադրելու գուցե առաջին քայլն է:

Ճնշում գործադրելու մյուս եղանակը քովիդի դեմ բավարար քանակով պատվաստանյութ չունենեցող Թուրքիային ռուսական պատվաստանյութ տրամադրել-չտրամադրելու հարցն է: Ռուսաստանն, ըստ վերլուծաբանների, Ուկրաինայի հարցով Թուրքիայի նկատմամբ այժմ կիրառում է նաեւ պատվաստանյութի գործոնը:

Իսկ այսօր թուրքական հանգստավայրերը, որոնք սովորաբար լի են լինում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներով, թվում է, որ դեռ երկար կմնան դատարկ այնպես, ինչպես դատարկ են այսօր: