Ալիևը պարտվածի բարդույթներ ունի․ Բաքվի՝ ավարի այգին հակամարդկային է․ Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է ռեժիսոր, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

Պարո՛ն Բաբայան, Ալիևը սպանված հայ զինվորականների ֆիգուրներով, զինտեխնիկայով այգի է բացել Բաքվում։ Դա, ինչպես և գերիներին չվերադարձնելը հայերիս ցավ պատճառելու նպատակ ունի։ Ալիևի վարքն ինչի՞ մասին է վկայում այս ցուցադրությունը։

-Հակամարդկային էր․ դա բազմաթիվ բարդույթների արդյունք է, որոնց մեջ երկար տարիներ գտնվել է Իլհամ Ալիևը՝ պարտվածի, չհասկացվածի, ոչ ինքնուրույն որոշում կայացնողի։ Եվ իրականում, սա հաղթողի դրսևորում չի։ Կարծում եմ՝ ինքն էլ է գիտակցում, որ հաղթանակ ու պարտություն հասկացողություններն այդքան էլ միանշանակ չեն այսօրվա կարգավիճակով։ Վերջիվերջո, նա այսօրվա վիճակում ոչ թե Հայաստանի հետ գործ ունի, այլ Թուրքիայի և Ռուսաստանի և շատ բան կախված է, թե այդ երկրներն ինչպես կորոշեն իր երկրի ապագան, ինչը միշտ չէ, որ բխելու է այդ երկրի շահերից։ Համենայնդեպս, այն ջղային արտահայտությունները, որ նա և իր անմիջական ղեկավարները անում են, արարքներն ուղղված են Հայաստանի բնակչության մեջ վախ սերմանելուն։ Ոչմեկի համար գաղտնիք չէ, որ ցավոք սրտի՝ այդ երեք երկրներն էլ, որոնք այսօր ամենամեծ չափով են զբաղված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով կամ ինչ-որ ձևով այն դասավորելով, նկատի ունեմ՝ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը․․․ որևէ երկրի համար ուժեղ, անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը կյանքի երազանքը չէ։

Հայաստանին ցավ պատճառելը, մեր հասարակությանը տարատեսակ մեթոդներով վախեցնելը միգուցե նպատա՞կ ունի հնարավոր ռևանշի տրամադրությունները ճնշել։ «Հաղթողներին չեն դատում» խոսքը տեղի՞ն է օգտագործել այս պարագայում։

-Միշտ էլ դատում են և դատել պետք է կոնկրետ խոսքերի և գործերի համար, այլ ոչ թե միայն հաճույքի համար։ Դուք ասեցիք՝ «որպեսզի խուսափեն ռևանշից»․․․ կարծում եմ՝ ոչ, կարծում եմ՝ լրիվ հակառակն է, ինչքան ավելի շատ են նման գործողությունները, այնքան ավելի շատ է համոզմունքը գալիս, որ պետք է գնալ ռևանշի։ Ռևանշի չեն դիմում, երբ որ համարում են պատերազմն ավարտված և փորձում են կարգավորել հարաբերությունները։ Երբ հաղթող կողմը, այս պարագայում՝ Ադրբեջանը, փորձում է շարունակել պատերազմը տարբեր հարթություններում, ցավ պատճառելով, վիրավորելով, ռազմագերիների հարցը խաղաքարտ դարձնելով․․․ ընդ որում՝ կարծում եմ շատ մեծ խաղաքարտ, որը, իրենք հասկանում են՝ ազդում է նաև Հայաստանի ներքին կյանքի վրա, այս պարագայում ռևանշի ձգտողների քանակն ավելանում է։ Մարդիկ հարց են տալիս, դե եթե այս երկիրը, որ հաղթող է, խաղաղություն չի ուզում և չի բավարարվում իր հաղթանակով, ուրեմն՝ իր հետ խոսելու միակ լեզուն զենքով է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան