«Ազատություն» ռադիոկայանը և «Նաստոյաշեե վրեմյա» լրատվականներն իրենց մոսկովյան գրասենյակում աշխատողներին առաջարկել են հեռանալ ՌԴ-ից

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
Բոլորը

«Ազատություն» ռադիոկայանի և «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքի ղեկավարությունը, որը «Ազատություն» ռադիոկայանի  և «Ամերիկայի ձայնի» համատեղ նախագիծն է, առաջարկել են իրենց մոսկովյան բյուրոյի աշխատակիցների գոնե մի մասին հեռանալ Ռուսաստանից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Որոշ աշխատակիցների նախատեսվում է մայիսին տեղափոխել Կիև և Պրահա:

Հիշեցնենք՝ այս երկու լրատվականները 2017 թվականին Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից ճանաչվել են որպես օտարերկրյա գործակալներ։ Վերջերս Ռուսաստանում օտարերկրյա գործակալների տուգանքների մասին ընդունված օրենքի համաձայն՝ այս լրատվականները տուգանվել են ավելի քան 70 միլիոն ռուբլով։ «Ռոսկոմնադզորը» բողոքել է, որ այդ լրատվականների հոդվածներում բացակայում է «օտարերկրյա գործակալ» նշագրումը։

BBC-ին «Ազատություն» ռադիոկայանից հայտնել են մոսկովյան գրասենյակը «բաց ու գործող» պահելու և «Կրեմլի հարձակումներին» դիմագրավելու մտադրության մասին։

Տաթև Ֆռանգյան