Ռուսաստանը մոտ 40,000 զինվորական է կուտակել Ուկրաինայի հետ արեւելյան սահմանին և շուրջ 40,000՝ Ղրիմում․ BBC News-ի անդրադարձը

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
Բոլորը

Բազմաթիվ աղբյուրներ հայտնում են, որ Ռուսաստանը մեծ թվով սպառազինություն է տեղակայում Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում և Ղրիմում, որը ՌԴ-ն բռնակցել է իրեն 2014 թվականի մարտ ամսին, գրում է BBC news-ը՝ նշելով, որ լուրեր են տարածվել նաև «Իսկանդեր» համակարգեր տեղակայելու մասին։

Լրատվականը նշում է, որ այս հայտարարությունների վերաբերյալ Կրեմլից մանրամասներ չեն ներկայացնում։ Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը միայն հայտարարել էր, որ ՌԴ տարածքով զորքերի տեղաշարժը ՌԴ ներքին գործն է։ Զորքերի որոշ տեսակներ, այդ թվում նաև Ղրիմում տեղակայված, զորավարժություններ են անցկացնում։ Սակայն Պեսկովը նաև մեղադրել է Ուկրաինային սադրանքների մեջ։

Ուկրաինական հետախուզական աղբյուրները BBC- ին հայտնել են, որ լրացուցիչ ուժերը կազմված են 16 գումարտակ մարտավարական խմբավորումներից, որոնց թիվը կարող է հասնել մինչև 14,000 զինվորի: Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի նախագահի հայտարարությունների՝ Ռուսաստանն այժմ մոտ 40,000 զինվորական է կուտակել Ուկրաինայի հետ արեւելյան սահմանին և շուրջ 40,000՝ Ղրիմում:

Ապրիլի 13-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՆԱՏՕ-ին մեղադրել է «սպառնալից» գործողությունների մեջ և որպես պատասխան երկու բանակ և օդային զորքերի երեք կազմավորում ուղարկել իր արևմտյան սահմանների ու վարժանքներ սկսել: Նա մանրամասն թվեր կամ վայրեր չի նշել:

Եվ այսպես, հարցադրում է BBC-ն, միթե՞ սրանք ներխուժման համար նախատեսված ուժեր են։ Կարող է լինել, սակայն վերլուծաբանները կարծում են, որ սա այնքան էլ մեծ ներխուժման նման չի։ Ներթափանցումը ՌԴ համար ավելի փորձված ու վստահելի մեթոդ է, այնպես ինչպես դա եղավ 2014 թվականին Ղրիմում՝ առանց տարբերանշանի ռուսական հատուկ ուժերի միջոցով, որոնք ստացել էին «կանաչ մարդուկներ» անվանումը։

Տաթև Ֆռանգյան