Հայաստանը անհապաղ պետք է դադարեցնի բանակցությունները մինչև վերջին գերեվարվածի վերադարձը․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթին. «Դա նրա ամենաանկեղծ խոսքն էր. ըստ էության` նա պատրաստվում է «ջարդել բոլոր բարձրացվող գլուխները, որոնք կմտածեն ռևանշի մասին»:

Նրա խոսքով` այլևս կասկած չկա, որ գերեվարված հայ զինծառայողները իրականում պատանդներ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին: «Մոսկվան չի կարողանում կատարել իր միջնորդի խաղաղապահ դերը: Մոսկվան պետք է կատարի այդ հանձնառությունը, իսկ Հայաստանը միայնակ անընդունակ է լուծել այս հարցը: Այս իրավիճակում Հայաստանը պետք է անհապաղ հայտարարի, որ դադարեցնում է բոլոր տեսակի քաղաքական բանակցությունները մինչև ամենավերջին գերեվարվածի վերադարձը: Ալիևն օգտագործելու է գերիների թեման նախընտրական ժամանակաշրջանում իր համար նախընտրելի քաղաքական թեժ մթնոլորտ ապահովելու համար: Դրանից էլ օգտվում են մեր երկրի ներքին թշնամիները: Հայաստանը պետք է օր առաջ գտնի ինքզինքը և չվախենա ռևանշի մասին մտածել ու նոր գործընկերների աջակցությամբ կարողանալ ի մի բերել ներքին ուժերն ու դիմադրելու կարողությունը»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: