Հնդկաստանը կորոնավիրուսով վարակակիրների թվով առաջ է անցել Բրազիլիային․ երկրում շարունակվում են զանգվածային կրոնական ծեսերը

Լուրեր

17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Համաձայն Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալների՝ Հնդկաստանը կորոնավիրուսով վարակակիրների թվով առաջ է անցել Բրազիլիային՝ ԱՄՆ-ից հետո դառնալով  համաճարակից ամենաշատ տուժած երկրների շարքում երկրորդը, գրում  է Reusters-ը:

Լրատվական գործակալության ուսումնասիրության հիման վրա՝ հայտնի է դարձել, որ Հնդկաստանում վարակի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման 13,53 միլիոն դեպք, Բրազիլիայում այդ թիվը կազմում է 13,45 միլիոն։

Փորձագետները նշում են, որ անցյալ տարվա լոքդաունից հետո տնտեսության ամբողջական բացումը, զանգվածային կրոնական միջոցառումներն ու նահանգներում նախընտրական քարոզարշավը վատացրել են երկրում ստեղծված իրավիճակը։

Հյուսիսային Հարիդվար քաղաքում գրեթե մեկ միլիոն հավատացյալներ էին հավաքվել սուրբ համարվող Գանգես գետի ափին՝ միանալու ամիսներ տևող «Կումբհ մելա» կամ սափորների փառատոնին ՝ վտանգելով վարակի տարածումը:

«Ամբոխը գնալով ավելանում էր … ոստիկանությունից շարունակաբար դիմում էին մարդկանց`պահանջելով պահպանել սոցիալական հեռավորությունը», – այս մասին Reuters- ին ասել է ոստիկանության աշխատակից Սանջայ Գյունջյալը:

 

Տաթև Ֆռանգյան