Շուտով ընտրություն է, բայց ոչ մի ուժ ԼՂ հարցի լուծման ծրագիր չի ներկայացնում․ Զավեն Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Factor TV-ն զրուցել է հետազոտող, փիլիսոփայության տեսաբան Զավեն Տոնոյանի հետ

-Պարո՛ն Տոնոյան, Ձեր հոդվածում այսպիսի եզրահանգում եք արել․ «Հայկական բանակի պարտության առաջին և գլխավոր պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, սակայն պարտությունը պատկանում է բոլորիս»։ Ի՞նչն է բերել նման մտքի։

-Բացի բարոյական հաղթանակները, կարծում եմ՝ այսպիսի սովորություն կա, երբ հաղթանակով է ավարտվում պատերազմը, ժողովրդին է դա վերագրվում, այսինքն՝ հաղթեց ժողովուրդը, ոչ թե ղեկավարությունը։ Պարտությունից հետո տարածված է մեղադրանքը, որ այս իշխանությունը պարտվողական մարտավարություն ունի։ Կարծում եմ՝ գլխավորապես այս մոտեցումից է կախված։

-Ի՞նչ միֆեր կային մինչև պատերազմը մեր հասարակության շրջանում, պատերազմն ինչպե՞ս ազդեց դրանց վրա, արդյո՞ք այդ միֆերը պատերազմում երևացին և պատերազմից հետո ի՞նչ տեսք ունեն այդ միֆերը։ Փոխաբերական իմաստով ասած՝ դեռ ո՞ղջ են դրանք։

-Կարելի է ասել, որ հիմնականում պատերազմի արդյունքը միտված է հասարակությանը։ Այսինքն՝ այն պատկերացումները և սպասելիքները, որ կային մինչպատերազմական շրջանի Հայաստանում, այսօր էլ ակտուալ չեն, քողարկված են և ոչ այդքան միֆերի, բայց մինչպատերազմական Հայաստանում, կարծում եմ, կար իրական դիսկուրսը՝ երկրորդական պլան մղելու հստակ մանիպուլյատիվ գործողություն։

-Ինչպե՞ս էր արտահայտվում այդ մանիպուլյացիան և ի՞նչ արդյունքի էր միտված։ Դա ի՞նչ էր նշանակում։

-Դա նշանակում է, որ, օրինակ, եթե մինչև 1997 թվականը պետության հայտարարած առաջնային խնդիրը հարցը բացորոշ կերպով գտնվում էր հասարակության դիմաց, քննարկման առարկա էր, դրանից հետո այդ քննարկումը մի տեսակ մղվեց այն դաշտ, որ եթե որոշ դիրքորոշում ես պաշտպանում, ապա պարտվողական ես, կամ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակով՝ «հող հանձնող ես» և այլն։ Այսպիսի պիտակավորումների դաշտ մղվեց։

-Պիտակավորումներն ինչպե՞ս են վնասում առողջ գործընթացին, օրինակ՝ Արցախի հարցում։ Բայց ի վերջո, որպես քաղաքական հասարակություն, որպես քաղաքացիներ՝ կարողացա՞նք հասկանալ՝ որն է Արցախի հարցի լուծումը։

-Չեմ կարծում, որ հասկանանք։ Այս հետևությունը կարող եմ անել այն բանից ելնելով, որ այսօր ներքաղաքական պայքար է մղվում, շուտով ընտրություններ են, բայց ոչ մի ուժ չի ներկայացնում իր տեսակետը, ծրագիրը Ղարաբաղի հարցի շուրջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան