Գերիների հարցն Ադրբեջանը փակված է համարում․ ինչպես է լուծվելու ցավոտ խնդիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Ապրիլի 7-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի մոսկովյան հանդիպումից հետո երեկ պաշտոնական մակարդակով տեղեկություն տարածվեց, թե գերիների նոր խումբ է վերադառնում հայրենիք։ Երեկոյան, սակայն, ինքնաթիռը Բաքվից վերադարձավ առանց գերիների։

Իրավապաշտպանների տվյալներով՝ թշնամի երկրում դեռևս պահվում են 100-ից ավելի հայ գերիներ, որոնց մեծ մասի՝ իրենց մոտ գտնվելը Ադրբեջանը չի հաստատում։

Ավելին, երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ռազմագերիների հարցը լուծված է և փակ: Նա նշել է, թե Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, իսկ իրենց մոտ պահվող անձանց ահաբեկիչներ է անվանել։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է՝ Հայաստանում ներքին լարվածություն առաջացնելու համար։

Քոչարյանը վստահեցնում է, թե գերիների վերադարձման ուղղությամբ քայլերը շարունակվում են և արվում են ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի գործընթացներ։

Արդյո՞ք Ադրբեջանի երեկվա քայլը միայն Հայաստանին ուղղված ապտակ էր, թե՞ նաև քայլ էր Ռուսաստանի դեմ։ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Ադրբեջանը չէր համարձակվի Ռուսաստանին դեմ դուրս գալ, և որ հայ գերիներին չվերադարձնելու պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանը Սյունիքի հետ կապված պլաններ ունի։

Իշխանական պատագամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նաև ակնարկեց, թե գերիների վերադարձին խոչընդոտելու մեջ խառն է նաև Թուրքիայի մատը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Ալիևը չէր գնա Պուտինի դեմ այդպիսի ցինիկ դեմարշի, եթե չունենար ավելի ուժեղ աջակցություն, իսկ աջակցողը Թուրքիայի նախագահն է: Բադալյանն իրատեսական չի համարում վարկածը, թե սա կարող էր Պուտինի և Ալիևի կողմից հարված լինել Փաշինյանին։ Փորձագետը նաև նշում է՝ հազիվ թե ՌԴ նախագահը սեփական վարկանիշի հաշվին նման քայլի գնար։

Հավելենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովն այսօր «Հրապարակ» օրաթերթին ասել էր, թե երեկ գերիների վերադարձ չէր սպասվում։ Կատարվածը նա «կեղծ սադրանք» է որակել՝ նշելով, որ տեղեկությունը տարածած պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ պետական պաշտոնյաներն իրենց տեղում չեն։ Երեկվա օրինակը բերելով՝ ասում է՝ գերիների ծնողների կողքին ոչ մի պատասխանատու գերատեսչության ներակայացուցիչ չկար։ Նրանք չեկան անգամ այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ ինքնաթիռը դատարկ է վերադարձել։

Ալեքսանյանի կարծիքով՝ գերիների ծնողներին պետք է հանդիպեր նաև վարչապետը, որպեսզի առանց այն էլ վատ վիճակում գտնվող հարազատները մենակ չմնային անորոշության մեջ։

Իրավապաշտպանի խոսքով՝ երեկ կատարվածի հետ կապված պետք է հստակ պարզաբանում տրվի՝ կա՛մ վարչապետի, կա՛մ փոխվարչապետի մակարդակով։ Ի դեպ՝ երեկ, երբ հայտնի դարձավ, որ գերիները չեն վերադարձել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրասենյակից հայտնեցին միայն, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվել է՝ առանց նշելու, թե նախ՝ ինչո՞ւ էր նման տեղեկություն տարածվել, և հետո՝ ի՞նչ պայմանավորվածություն է եղել և ինչո՞ւ է այն խախտվել։

Նշենք, որ պատերազմից հետո, ընդհանուր առմամբ, Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան