Հայ լրագրողները Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Լուրեր

16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ավարտված Լրատվամիջոցների եւ լրագրողների 8-րդ միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների։

Հայ լրագրողները տոնել են 4 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն, հյավաքել են 12 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշների պատճառով զիջել են առաջին տեղը Մոլդովայի թիմին։ Երրորդ տեղը գրավել է Ղազախստանի հավաքականը։

Հայաստանի թիմի գրանցած արդյունքները․
Մոլդովա – Հայաստան՝ 3-1
Հայաստան – Ղազախստան՝ 5-4
Բելառուս – Հայաստան՝ 2-4
Հայաստան – Ուկրաինա՝ 2-1
Հայաստան – Եգիպտոս՝ 6-1։

Մրցաշարին Հայաստանի թիմի մասնակցությունը հնարավոր է դարձել «TotoGaming» բուքմեյքերական ընկերության աջակցության շնորհիվ։ Հիշեցնենք, որ 2019 թ-ին կայացած մրցաշարում եւս մեր թիմը կրկին գրավել էր երկրորդ տեղը, իսկ հաղթողը Եգիպտոսի հավաքականն էր։

«Այս մրցաշարն առանձնահատուկ էր նրանով, որ թույլ թիմեր չկային, եւ յուրաքանչյուր խաղ վճռորոշ էր։ Տրամադրվել էինք հաղթանակով վերադառնալ Հայաստան։ Մեզ հաջողվեց հաղթել մրցաշարի ֆավորիտներին՝ Ղազախստանի եւ Ուկրաինայի թիմերին, սակայն Մոլդովայի հավաքականի հետ հանդիպմանը հաջողությունը մեր կողմը չէր, չնայած հաշիվը խաղում մենք էինք բացել։ Զգացվեց մեր տղաների հոգնածությունը, քանզի մրցաշարից մի քանի ժամ առաջ էինք ժամանել Եգիպտոս։ Ինչեւէ, կարծում եմ, երկրորդ տեղը եւս վատ արդյունք չէ եւ առաջիկա հաղթանակների հույս է ներշնչում»,- ասել է հավաքականի ավագ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: