Կառավարությունը չի թաքցրել, որ փորձելու է գտնել հարմար պահ և վերանայել եկամտահարկի վերադարձման համակարգը. Արման Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի համակարգի շահառուների թիվը սրընթաց աճում է, և դա ռիսկ է, որի հետ պետք է հաշվի նստել: Այս մասին այսօր ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում և «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

«Եթե համակարգի ներդրման առաջին տարում 253 միլիոն դրամ է վերադարձվել, ապա 2019-ին այդ գումարը դարձել է 7․9 միլիարդ դրամ, իսկ 2020-ն ամփոփվել է 13․3 միլիարդ դրամով: Ըստ Ֆինանսների նախարարության կանխատեսումների՝ առաջիկա 3-4 տարիներին սրընթաց աճի տեմպը պահպանվելու է, համակարգի մասնակիցների շրջանակը 2020-ի դեկտեմբերի դրությամբ եղել է ավելի քան 12 հազար 300 վարկառու և համավարկառու»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ այս համակարգի վերանայման հարցը շարունակում է մնալ Կառավարության օրակարգում։

«Կառավարությունը չի թաքցրել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ ու համակարգը վերանայել այն տրամաբանությամբ, որ կա՛մ դրա գործունեությունը դադարեցվի, իհարկե՝ նրանք, ովքեր հասցրել են մաս կազմել համակարգին, կշարունակեն մնալ մինչև վարկային պայմանագրերի ավարտը, կա՛մ էլ ձևավորել որոշակի սահմանափակումներ: Այդ պահը, կարծես, չի գտնվել` հայտնի իրողություններով պայմանավորված, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- նշեց փոխնախարարը:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած Հարկային օրենսգրքում և «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում էր բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի արտոնություն տալ նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք բնակարանը կառուցապատողից ձեռք են բերում բնակարանի կառուցապատման իրավունքով: Նախագծի ընդունումը հանձնաժողովում հետաձգվեց 2 ամսով։

Անժելա Պողոսյան