Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունն ավելացել է․ առաջատարներն են ԱՄՆ-ն, Իսպանիան և Չինաստանը

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանը ստացել է 2 մլն 750.6 հազար դոլարի մարդասիրական օգնություն՝ նախորդ տարվա նույն ամիսների 2 մլն 313.2 հազար դոլարի փոխարեն։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Այսպիսով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, Հայաստան ուղղված մարդասիրական օգնությունն ավելացել է 437,4 հազար դոլարով կամ 19 %-ով։

Ամենաշատը Հայաստան են ուղարկվել մանածագործական իրեր՝ 801.4 հազար դոլարի, այնուհետև տարբեր արդյունաբերական ապրանքներ՝ 553.9 հազար դոլարի, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 511.8 հազար դոլարի, սարքեր և ապարատներ՝ 464.9 հազար դոլարի:

Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրած երկրներից առաջատարներն են Միացյալ Նահանգները, Իսպանիան և Չինաստանը։ ԵՄ երկրներից ստացված մարդասիրական օգնությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ավելացել է 20,3 %- ով․ մասնավորապես՝ 115,4 անգամ ավելացել է Իսպանիայից ստացված օգնությունը, 34,5 %-ով՝ Ֆրանսիայից ստացվող օգնությունը։ Իսկ Գերմիանիայից, Չեխիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Ճապոնիայից ստացվող օգնությունը նվազել է։ 94․ 7 %-ով ավելացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանին ուղղված մարդասիրական օգնությունը։

Անժելա Պողոսյան