Քաղհասարակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է գործուն քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կանխելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
Բոլորը

2020թ․, նոյեմբերի 9։ Պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ համացանցում տեսանյութ տարածվեց․ ադրբեջանցիները պղծում են Քաշաթաղի շրջանում գտնվող արցախյան առաջին պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը։

2020թ․, նոյեմբերի 10։ Պատերազմն ավարտված է, իսկ ադրբեջանցիների ձեռքի տակ մնացած 1000-ից ավելի պատմամշակութային արժեք հայտնվել է մշակութային ցեղասպանության վտանգի առաջ։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով՝ այդ ագրեսիան զսպելու գործիքակազմ կա։

«Այլ հարց է, թե ինչքանով է այդ գործիքակազմն արդյունավետ և ինչքանով է հնարավոր այն ռեակտիվ ձևով օգտագործել և փրկել մշակութային ժառանգությունը։ Ես հիմա խոսում եմ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների անունից, որոնք կարող էին նամակ ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որն արել ենք օրեր առաջ։ Կարող են նաև փաստագրական աշխատանքներ անել»,- ասում է Ամիրյանը։

Փաստահավաք աշխատանք էլ է արվում՝ պատերազմի օրերից սկսած, որի արդյունքում ադրբեջանական ագրեսիային զոհ գնացած մի շարք այլ հուշարձանների մասին վկայություններ են հավաքագրվել։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների բաժնի մասնագետ Անահիտ Ղազարյանը նշում է՝ այժմ փորձում են այդ դեպքերի մասին վկայող արբանյակային լուսանկարները ստանալ, որ հնարավոր լինի փաստերով ապացուցել։ Թե ինչու և ինչքան է յուրաքանչյուր հուշարձանը կարևոր՝ քաղհասարակության կազմակերպությունները մանրամասն ներկայացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակում։ Ոչ միայն ոչնչացման, այլ փաստերի խեղաթյուրման վտանգ կա։ Հենց դրա վրա է քաղաքացիական հասարակությունը կենտրոնացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը։

Քաղհասարակության ներկայացուցիչները վստահ են՝ միջազգային կառույցներին պետք է անդադար հիշեցնել՝ ամեն անցնող օրը վճռորոշ կարող է լինել համաշխարհային պատմության մաս կազմող մի քանի տասնյակ հուշարձանների գոյության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան